Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: Կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով: |armenpress.am|
Քրդական իրավապաշտպան խմբերից մեկը հայտնել է, որ Իրանում այսօր երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ։ Ակցիաներն ընթանում են այն պատճառով, որ Իրանում երիտասարդ կին է մահացել այն բանից հետո, երբ նրան կալանավորել է Իրանի «բարոյական ոստիկանությունը»։ Այս ամենի հետևանքով ցույցեր են բռնկվել երկրի բազմաթիվ շրջաններում։ Մահերը պաշտոնապես չեն հաստատվել։
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Միրզոյանը իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։ [ՀՀ ԱԳՆ]
Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար։ [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ] |tert.am|
Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի։ Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները։ Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը։ [Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադե] |1lurer.am|
Խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ այլոց հետ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում։[Գագիկ Ծառուկյան]
Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՊՆ]
Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ [ՀՀ ԱԳՆ]
Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում։ Ֆեյսբուքյան իր էջում Մարտրիոսյանը հայտնել է, որ ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Այս առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները՝ Արցախի ապագայի, հատկապես անվտանգության ու կարգավիճակի հետ կապված։ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին |armenpress.am|
23:00 - 19 սեպտեմբերի, 2022Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հաղորդմամբ՝ Իրանում երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ
22:47 - 19 սեպտեմբերի, 2022ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ
22:40 - 19 սեպտեմբերի, 2022Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ Օվերչուկ |tert.am|
22:36 - 19 սեպտեմբերի, 2022Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ |1lurer.am|
22:27 - 19 սեպտեմբերի, 2022Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման․ Գագիկ Ծառուկյան
22:20 - 19 սեպտեմբերի, 2022Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
22:07 - 19 սեպտեմբերի, 2022Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը
21:27 - 19 սեպտեմբերի, 2022Եղիսաբեթ 2-րդի պետական հուղարկավորությունն ավարտվել է |factor.am|
20:58 - 19 սեպտեմբերի, 2022Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները
20:47 - 19 սեպտեմբերի, 2022Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին |armenpress.am|
23:00 - 19 սեպտեմբերի, 2022Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հաղորդմամբ՝ Իրանում երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ
22:47 - 19 սեպտեմբերի, 2022ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ
22:40 - 19 սեպտեմբերի, 2022Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ Օվերչուկ |tert.am|
22:36 - 19 սեպտեմբերի, 2022Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ |1lurer.am|
22:27 - 19 սեպտեմբերի, 2022Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման․ Գագիկ Ծառուկյան
22:20 - 19 սեպտեմբերի, 2022Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
22:07 - 19 սեպտեմբերի, 2022Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը
21:27 - 19 սեպտեմբերի, 2022Եղիսաբեթ 2-րդի պետական հուղարկավորությունն ավարտվել է |factor.am|
20:58 - 19 սեպտեմբերի, 2022Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները
20:47 - 19 սեպտեմբերի, 2022