Օտարերկրյա ընկերությունը բողոքում է ՀԴՄ-ների մատակարարման համար հայտարարված մրցույթից |hetq.am|

hetq.am: «Տերմինալ-Պլյուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սարգիս Մխիթարյանը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պատճեները ուղարկելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանին, ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանին եւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ա. Քյարամյանին: Ստորեւ` նամակն առանց խմբագրման:

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

«Տերմինալ-Պլյուս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») մասնակցել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` «Պատվիրատու») կարիքների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների մատակարարման պայմանագրի կնքման նպատակով Պատվիրատուի գնման հանձնաժողովի 14.05.2019թ. թիվ 1 որոշմամբ հայտարարված ՀԴՄՆԳ-ԲՄԱՊՁԲ-19/1 ծածկագրով բաց մրցույթով գնման ընթացակարգին (այսուհետ՝ «Մրցույթ»), որտեղ ես, որպես լիազորված անձ, ներկայացրել եմ Ընկերության շահերը։

Մրցույթի հայտարարման նպատակն է՝ բավարարելներկա պահին հսկիչ-դրամարկղային մեքենաների պահանջարկը, որը, ըստ Մրցութային փաստաթղթերի, կազմում է 9,000 սարք։ Մրցույթում Ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկը կազմել է 905,737,500 (ինը հարյուր հինգ միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ 9,000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաների համար, այսինքն՝ յուրաքանչյուր սարքի համար առաջարկվել է 100,637.5 (մեկ հարյուր հազար վեց հարյուր երեսունյոթ ամբողջ հինգ տասնորդական) ՀՀ դրամ։

Հարկ է նշել, որ առաջարկվող սարքերն ամբողջությամբ համապատասխանում են Մրցույթի պայմաններովսահմանված տեխնիկական պահանջներին(4G ցանցին համակցման հնարավորություն,POS տերմինալի առկայություն՝ անկանխիկ վճարումների ընդունման համար և այլն)։

Մրցույթի հայտերի բացման նպատակով նախապես հայտարարված նիստի օրը՝ 24․06․2019թ., հրապարակվել են ներկայացված գնային առաջարկներն. Ընկերության կողմից առաջարկված գնային առաջարկը շուրջ 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամով ավելի ցածր է եղել, քան մյուս մասնակցի գնային առաջարկը, սակայն որոշում չի կայացվել հաղթողի վերաբերյալ՝ առաջարկված գների նվազեցման նպատակով մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ես, որպես Ընկերության ներկայացուցիչ, տվյալ նիստում հայտնել եմ Ընկերության պատրաստակամությունը նվազեցնելու ներկայացված գնային առաջարկը, նմանատիպ առաջարկ չի ներկայացվել Մրցույթի մյուս մասնակցի կողմից, չնայած դրանգնի նվազեցման նպատակով այդ նիստում տեղի ունեցած բանակցություններըհամարվել են չկայացած՝ մասնակիցների ներկայացուցիչների մոտ համապատասխան լիազորությունների բացակայության պատճառաբանությամբ: Նույն օրնէլեկտրոնային փոստով ստացվել է ծանուցում, առ այն որ հանձնաժողովի նիստը կասեցվել է,ՀՀ կառավարության 04.05.2017թ. 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 40-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներին համապատասխան, և հրավիրվել է նոր նիստ՝ 28․06․2019թ․ ժամը 12։00-ին՝ միաժամանակյա գների նվազեցման բանակցություններ կազմակերպելու նպատակով։Սակայնվերը նշված օրը՝նիստի ընթացքում, մինչ բանակցությունները սկսելը,տեղեկացել եմ, որ Մրցույթը կասեցվել է, ընդ որում որևէ տեղեկություն չի տրամադրվել կասեցման պատճառների և օրենսդրական հիմքերի վերաբերյալ, միայն նշվել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն։

Բազմիցս այցելելով Պատվիրատուի գրասենյակ և փորձելով պարզաբանում ստանալ Մրցույթի հետ կապված զարգացումների մասին՝ տեղեկացելեմ, որ պարզաբանում ստանալու նպատակով հարցում է կատարվել,և ոչինչ ավելին չեն կարող հայտնել։

Ընկերությունը օգտվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով ընձեռնված իրավունքից՝ պաշտոնական հարցում է հասցեագրել Պատվիրատուին՝ խնդրելով տրամադրելու գնման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունների պատճենները, տեղեկատվություն՝Մրցույթի կասեցման պատճառների և օրենսդրական հիմքերի վերաբերյալ և, ևս մեկ անգամ, արդեն գրավոր ձևով հայտնել է իր պատրաստակամությունը նվազեցնելու գնային առաջարկն այն սահմանելով 899,500,000 (ութ հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Ի պատասխան վերոհիշյալ գրության, որևէ փաստաթուղթ կամ վերաբերելի տեղեկատվություն չի տրամադրվել, միայն պատասխանել են, որ Մրցույթը կասեցվել է և հանձնաժողովը հարց է ուղղել ՀՀ Ֆինանսների նախարարություն. չի նշվել ՀՀ Ֆինանսների նախարարություն պարզաբանում ստանալու համար սահմանված օրենսդրական հիմքը և այնհարցը՝ որի շուրջ առաջացել է պարզաբանում ստանալու անհրաժեշտությունը։

Չստանալով սպառիչ պատասխան՝ Ընկերությունը ևս մեկ անգամ դիմել է Պատվիրատուին՝ խնդրելով պատասխանել նախորդ նամակում բարձրացված բազմաթիվ հարցերին, ինչպես նաև հրապարակել պաշտոնական տվյալներ Մրցույթի մասին։ Ցավոք, 09․07․2019թ․ Ընկերությունը ստացել է պատասխան նամակ Պատվիրատուից որում ևս չեն եղել ոչպարզաբանումներ, ոչ պատասխաններ Ընկերության կողմից բարձրացված հարցերին և միայն նշվել է այն, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պարզաբանումներ ստանալուց հետո կնշանակվի նոր նիստ, որի մասին մեզ կտեղեկացնեն լրացուցիչ, սակայն մինչև օրս մենք չենք ստացել որևէ տեղեկություն նշանակված նիստի մասին, ինչպես և չենք ստացել մեր կողմից ուղարկված հարցերի պատասխանները և միայն 26.07.2019թ․ ստացել ենք նամակով ուղարկված արձանագրությունն առ այն, որ մեր մասնակցությունը կասեցվել է։

Մեր կողմից Մրցույթիմասնակցության նպատակով ներկայացված փաստաթղթերի մեջ մենք հայտնաբերել ենք վրիպակ, մասնավորապես՝Ընկերության անվանումը հայերեն թարգմանության մեջ նշվել է՝ առանց “ն” տառի, ինչը թարգմանության ընթացքում տեղ գտած վրիպակ է: Այն նկատելուց հետո՝ 15․07․2019թ․,դիմել ենք Պատվիրատուին,տեղեկացնելով որնկատել ենք “ն” տառի բացակայությունը«Տերմինալ-Պլյուս» անվանման մեջ և խնդրել անվանումը հիմք ընդունել ճշգրտված տարբերակով: Հարկ է նշել, որ Ընկերության անվանումը Մրցույթի մասնակցության նպատակով ներկայացված այլ փաստաթղթերում, մասնավորապես՝ ՀՎՀՀ-ում, կնիքի վրա և այլն նշված է ճիշտ։

Անտեսելով՝ մեր վերոհիշյալ գրությունը՝ վրիպակի ուղղման մասին,17․07․2019թ․ Ընկերությունն ստացել է ծանուցում, որտեղ գնահատող հանձնաժողովի նախագահ Հ․ Զաքարյանը նշել է, որ մեր կողմից ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է “ն” տառի բացակայությունը և խնդրել է ներկայացնել պարզաբանում։ Ընկերությունը ևս մեկ անգամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացրել է պարզաբանում առ այն, որ “ն” տառի բացակայությունը եղել է միայն վրիպակ, ինչպիսի հանգամանքը տեղ է գտել նաև Մրցույթի նկարագրության փաստաթղթերի մեջ, երբ ՊՈԱԿ հապավումը գրվել է՝ ՊԱԱԿ։

Այսպիսով, հայտերի բացման օրվանից արդեն անցել է ավելի քան մեկ ամիս և 26.07.2019թ․Ընկերությունը ստացել է ծանուցում, առ այն որ Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է 31.07.2019թ.-ին ժամը 12:00-ին մյուս մասնակցի հետ նախատեսված գների նվազեցման շուրջ բանակցությունների կազմակերպման նպատակով։

Հաշվի առնելով վերը նշված բոլոր փաստերը, խնդրում ենք Ձեր աջակցությունը, Ընկերությանը հուզող ներքոհիշյալ հարցերի պատասխանները ստանալուառնչությամբ՝

  • Ինչու՞ ՀԴՄՆԳ-ԲՄԱՊՁԲ-19/1 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը մինչև 26.07.2019թ․, այսինքնմրցույթի հայտերի բացման օրվանից ավելի քան մեկ ամիս,ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել www.procurement.am կայքում կամ այլ միջոցներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որwww.procurement.am կայքում բաց մրցույթի կարգավիճակը փոխվել է և նշվել՝ որպես «Արխիվացված»։
  • Հաշվի առնելով երկրում հսկիչ-դրամարկղային մեքենաների մեծ պահանջարկը՝ ինչու՞ է այսքան ժամանակ ձգձգվել մրցույթի ընթացքն՝ առանց պարզաբանումներ ներկայացնելու, երբ Ընկերությունը պատրաստ է եղել հայտերի բացման օրը 06.2019թ․տրամադրել գնման հայտով սահմանված գնից էլ ավելի ցածր գին և սկսել պայմանագրի կնքման ու սարքերի մատակարարման գործընթացը։
  • Արդյոք, հայերեն անվանման մեջ «ն» տառի բացակայության վրիպակը կարող է համարվել այնքան կարևոր բացթողում, որ գնահատող հանձնաժողովը մեկ ամսից ավել դիտարկել է Ընկերության մասնակցության հնարավորությունը, հետո այն գնահատել անբավարար և մերժել, նույնիսկ այն դեպքում, երբ համաձայն procurement.am կայքում 26.07.2019թ․ հրապարակված Արձանագրություն N2-ի, Ընկերությունը հանդիսանում է ամենացածր գինը ներկայացրած մասնակիցը, որի ներկայացրած գնային առաջարկը 201.262.500 (երկու հարյուր մեկ միլիոն երկու հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով ավելի քիչ է քան հաջորդ մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկը։
  • Արդյոք, Ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկի մեջ «ն» տառի բացակայության վրիպակը կարող է համարվել այնպիսի վրիպակ, որը հնարավոր չէ ուղղել և որի պատճառով Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատվել է անբավարար և մերժվել, այն դեպքում երբ Մրցույթը հայտարարվել է նույնատիպ վրիպակով և մրցույթային փաստաթղթերի մեջ, որպես Պատվիրատու նշված է «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԱԱԿ, այնինչ պետք է լիներ ՊՈԱԿ։ Նշված վրիպակը կարելի է տեսնել բաց մրցույթի մասին հայտարարության մեջ, Մրցույթի հրավերի մեջ, հայտերի գրանցամատյանի մեջ, բաց Մրցույթի հրավերին կից Հավելված 1-ի մեջ։
    Ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել, ՀՀ-ում նույնիսկ հեղափոխությունից մեկ տարի անց, որպեսզի օտարերկրյա ընկերությունը, որը մասնակցում է հայաստանյան բաց մրցույթին և ներկայացնում է իր ունեցած լավագույն առաջարկը սարքավորման մատակարարման համար, չբախվի նախկին կոռուպցիոն սխեմաների շրջանակներում ձևավորված արատավոր պրակտիկային և ամիսներ շարունակ անգործության չմատնվի ևչկրի վնասներ ու կորուստներ։
    Հարգանքով՝

Սարգիս Մխիթարյան

x