Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները։ ր ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցիանդամ պետություններում անվտանգության ապահովման համար: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tert.am|
Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գիտեք, ես չգիտեմ, թե որ ուժերի մասին ով ինչ է մտածում։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների ուղերձին, որն ուղարկվել է այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին, հավանաբար, ռուս խորհրդարանականները կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում կմեկնաբանեն հրապարակավ։ Հետևաբար, մենք ուժ ենք մաղթում պատասխանը պատրաստելու համար», ասել է Զախարովան։ |hetq.am|
Ադրբեջանը Թուրքիայից գնել է կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ, Իսրայելից՝ հետախուզական արբանյակներ, Իտալիայից՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ԱՄՆ-ից՝ ավիացիոն շարժիչներ։ Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին: 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին:
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցում․ նրանք քննարկել են «օտարերկրյա գործակալների» օրինագիծը։ Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ. «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- զրույցի մասին գրել է Կոբախիձեն «X»-ում:
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։ Այստեղ են Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում |azatutyun.am|
Այսօր 14:37ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ |tert.am|
Այսօր 14:00Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին այլատյացության մասին Բայդենի հայտարարության պատճառով |news.am|
Այսօր 12:52Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|
Այսօր 12:35Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ |1lurer.am|
Այսօր 12:16Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ |news.am|
Այսօր 12:08ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար |1lurer.am|
Այսօր 11:55Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Այսօր 11:35ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
Այսօր 11:06Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել
Այսօր 10:53Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում |azatutyun.am|

Այսօր 10:53