Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։ Այստեղ են Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․ «Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և ՀՀ ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Սահմանագծումը կատարվում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը: [Կիպրոսի ԱԳՆ] |arm.sputniknews.ru|
Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը |tert.am|
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից: [ՀՀ ՊՆ]
Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը։ Գեւորգյանը անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին»,- իր խոսքում նշեց նա։ |news.am|
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին փոխանցել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառն, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Այսօր 13:20Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով |armenpress.am|
Այսօր 13:17ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Այսօր 13:08ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը
Այսօր 12:52Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|
Այսօր 12:47Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը
Այսօր 12:44Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ
Այսօր 12:26Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով |factor.am|
Այսօր 12:23Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Այսօր 11:57Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը |tert.am|
Այսօր 11:31«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Այսօր 13:20Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով |armenpress.am|
Այսօր 13:17ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Այսօր 13:08ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը
Այսօր 12:52Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|
Այսօր 12:47Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը
Այսօր 12:44Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ
Այսօր 12:26Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով |factor.am|
Այսօր 12:23Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Այսօր 11:57Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը |tert.am|
Այսօր 11:31