Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «միջնորդները ոչ թե ցանկանում են օգնել, այլ ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում: Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն րականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ |factor.am|
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են գործի բացահայտման ընթացքից։ 🗣 «Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ [Քննչական կոմիտե]
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ [Ուկրաինայի ԱԳՆ]
Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկների առաջ հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։
Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքենն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ: [ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել] |azatutyun.am|
Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 64 մասնակցի: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները, ըստ խոսնակի, բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար` այն է չեն լսել ոստիկանի հորդորը և չեն բացել փակած ճանապարհը: |factor.am|
ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է լրագրողին հարվածելու միջադեպին՝ հայտնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող) «Կատարվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի: [Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով] |tert.am|
Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է։ Հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]
Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|
Այսօր 12:45Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց
Այսօր 12:22Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր 11:45Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները
Այսօր 11:31Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ
Այսօր 11:08ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ Պատել |azatutyun.am|
Այսօր 09:59Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը
Այսօր 09:52ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է․ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան
22:47 - 30 ապրիլի, 2024Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
22:22 - 30 ապրիլի, 2024Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|
21:11 - 30 ապրիլի, 2024Ալիևը հայտարարել է, թե միջնորդներն «ուզում են ներթափանցել այս տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի» |factor.am|
Այսօր 12:45Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց
Այսօր 12:22Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր 11:45Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները
Այսօր 11:31Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ
Այսօր 11:08ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ Պատել |azatutyun.am|
Այսօր 09:59Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը
Այսօր 09:52ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է․ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան
22:47 - 30 ապրիլի, 2024Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
22:22 - 30 ապրիլի, 2024Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|
21:11 - 30 ապրիլի, 2024