Կայացել է նաև Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց ։ «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ. երկար զրույց էր՝ թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։ |azatutyun.am|

Կայացել է նաև Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց ։ «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ. երկար զրույց էր՝ թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։ |azatutyun.am|

Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ 
 «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է վերադարձնել արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»։

[Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյան]  |civilnet.am|

Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է վերադարձնել արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»։ [Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյան] |civilnet.am|

 Ըստ էության, ես ամեն ինչը հրապարակել եմ, բայց դրա հերթն էլ կհասնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, այնուամենայնիվ, պետք է փորձաքննության ենթարկվի, հիմա գույքագրվում է: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի մասով բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու առաջարկին:
«Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է: Դուք թողել եք՝ մի դարակում դրված լինե՞ր, որ մի դարակում դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս: Չկա համակարգված, մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Հիմա կհամակարգենք...  Ինտրիգ մի՛ ստեղծեք դրա շուրջ: Հրապարակվելու է դա, մեկ է, ուշ թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ հույսեր մի՛ կապեք, որովհետև այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է: Իզուր հույսեր մի՛ կապեք»,- ասաց վարչապետը: |1lurer.am|

Ըստ էության, ես ամեն ինչը հրապարակել եմ, բայց դրա հերթն էլ կհասնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, այնուամենայնիվ, պետք է փորձաքննության ենթարկվի, հիմա գույքագրվում է: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի մասով բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու առաջարկին: «Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է: Դուք թողել եք՝ մի դարակում դրված լինե՞ր, որ մի դարակում դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս: Չկա համակարգված, մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Հիմա կհամակարգենք... Ինտրիգ մի՛ ստեղծեք դրա շուրջ: Հրապարակվելու է դա, մեկ է, ուշ թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ հույսեր մի՛ կապեք, որովհետև այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է: Իզուր հույսեր մի՛ կապեք»,- ասաց վարչապետը: |1lurer.am|

Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։ Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը, որը ձեր վերաբերյալ որոշում է կայացրել, չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու է քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։ Հենց այսպիսի իրավիճակում են ՀՀ այն դատավորները, որոնց ԲԴԽ-ն  ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Եվրոպական դատարանը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը ՀՀ օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը, սակայն վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որն առ այսօր չի գործում։

 Նիկոլ Փաշինյանը, ԱԺ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով շրջանառության հարկի բարձրացման թեմային, ասաց․ «Առք ու վաճառքով զբաղվող շրջհարկ վճարողների 61,7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն։ Եթե վերցնենք այդ թիվը, ապա ստացվում է, որ օրը 27,000 դրամի առևտուր են անում մեր հայրենակիցները։  Փաշինյանը ներկայացրեց կառավարության կատարած տնտեսական հաշվարկները և նշեց՝ տարեկան 10 մլն դրամի շրջանառություն ցույց տվող բիզնեսները պետք է փաստացի գոյություն չունենային։ «Նրանք տարին վճարում են 500,000 դրամ հարկ։ Ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով, եթե քաղաքացին իր ապրանքներն օրինական գրանցի, ապա հարկերը կնվազեն մինչև 1%․ «Մեր նպատակն ինչ-որ մեկին վնաս տալը չէ, այլ՝ հակառակը»,- ասել է վարչապետը։ |civilnet.am|

 Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է․ Պեսկովը մեկնաբանել է ՀՀ ԱԺ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու փաստը։  «Իհարկե, հարկավոր է, որ իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնել էինք, կողմ է քվեարկել միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:

ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնել էինք, կողմ է քվեարկել միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:

Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 61 կողմ, 29 ձեռնպահ և 7 դեմ ձայներով ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ-ում շարունակվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկումը: «Եթե ուզում եք եվրոպական արժեքներին ինտեգրվել, ապա դրանք հստակ ամրագրված են CEPA-ում։ Ո՞վ է մեզ խանգարում, որ ունենանք իրավական պետություն, ժողովրդավարական երկիր, պայքարենք կոռուպցիայի դեմ եվրոպական չափանիշներով, ապահովենք բազմակարծություն այդ չափանիշներով։ Եվ դրանք չարած՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացը թա՞փ է առնելու։ Մեր վիճակը շատ հեռու է Եվրամիության չափանիշներից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռոստոմյանը:

 Լրագրողի հարցին, թե չի՞ զղջում իր ասածների համար, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.  «Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որոնք վերադառնում էին և այդ բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին իրենց՝ երկրից դուրս գալու հետ: Մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»:  Հարցին, թե չի՞ կարծում, որ իր ձևակերպմամբ բոլորի վաստակն է նվաստացնում, Սիմոնյանը բացասական է արձագանքել. «Ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել»:

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Զելենսկու հետ
 |azatutyun.am|

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Զելենսկու հետ |azatutyun.am|

22:31 - 12 փետրվարի, 2025
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ մետրոյի նոր վագոնների ձեռքբերման համար

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ մետրոյի նոր վագոնների ձեռքբերման համար

21:45 - 12 փետրվարի, 2025
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով
 |tert.am|

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով |tert.am|

21:31 - 12 փետրվարի, 2025
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան |armenpress.am|

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան |armenpress.am|

21:17 - 12 փետրվարի, 2025
ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:02 - 12 փետրվարի, 2025
Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր

Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր

20:35 - 12 փետրվարի, 2025
Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը հետ է վերադարձվել
 |civilnet.am|

Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը հետ է վերադարձվել |civilnet.am|

20:11 - 12 փետրվարի, 2025
Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի մասով բանակցային փաստաթղթերը հրապարակելու առաջարկի մասին
 |1lurer.am|

Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի մասով բանակցային փաստաթղթերը հրապարակելու առաջարկի մասին |1lurer.am|

19:21 - 12 փետրվարի, 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ
 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ |factor.am|

19:01 - 12 փետրվարի, 2025
ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

19:00 - 12 փետրվարի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։ Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Զրահատանկային գումարտակը բնագծում տանկեր չի ունեցել Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը, որը որպես վկա է դատակոչված, այսօր հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է 2019 թ․-ից, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ տեղափոխվել են պաշտպանական շրջան, դիրքավորվել։ Հոկտեմբերի 3-ին իրենց հրետանային մարտկոցը շտաբի պետի հրամանով առանձնացել է իրենցից, ուղարկվել Արթուր Քոչարյանի ստորաբաժանմանը աջակցելու (ողջ անձնակազմը այդտեղ զոհվել է,- հեղ․)։ Հաջորդ օրը իրենց է միացել Հովիկ Գաբրիելյանը (մինչ այդ գտնվում էր ՌԴ-ում «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով,-հեղ․) եւ ստանձնել հրամանատարությունը։ Եղել են մոտ 110 հոգի, ունեցել՝ 7 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) եւ ավտոմատներ, որոնցով, ըստ վկայի, հնարավոր չէր խնդիր կատարել։ Խրամատները ամբողջովին կահավորված չեն եղել, կահավորել են, ինչպես կարողացել են։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց տանկերը իրենց մոտ չէին․ «Կորպուսի հրամանատարի հրամանով․ ասել էր՝ Գաբրիելյանը գա, նոր․․․ Քանի որ տանկային վաշտը զորամասի գլխավոր հարվածային ուժն էր, ինքն էլ Գաբրիելյանին շատ էր ընդունում, վստահում, որովհետեւ էն եզակի հրամանատարներից էր, որ անձամբ էր տանկի մեջ եղել զինվորի հետ, ասում էր՝ թող գա, իր վերահսկողության տակ․․․ Գուցե նպատակ ունենալով՝ լուրջ խնդիրների համար․․․»,- հայտնեց վկան։ Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ մինչ հոկտեմբերի 4-ը հակառակորդի կենդանի ուժ չեն տեսել։ Արդեն հոկտեմբերի 4-ին մարտերը թեժացել են․ «Մոտ 2 կմ այն կողմ թուրքական մի գյուղ կար, նկատեցինք, որ հակառակորդը սկսեց կուտակվել այդտեղ՝ ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ անձնակազմով․․․ Գաբրիելյանը հրաման տվեց, որ ճնշենք․․․ Բոլոր հրամաննները, ինչքան նկատել եմ, զեկուցում էր, թույլտվություն ստանում»,- պատմեց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ 1-2 ժամ անց՝ մթնշաղին մոտ, իրենց ունեցած միջոցները այլեւս չէին բավարարում, իսկ թշնամին առաջ էր գալիս իրենց ուղղությամբ՝ դեպի աջ․ «3-4 տանկ էր ու հետեւակ․․․ Հրամանատարը կորպուսի հրամանատարի հետ խոսելուց հետո ասաց՝ հակատանկային միջոցները կրակեն, կրակեցինք, բայց արդյունավետ չէր, Արալեռի կողմից միայն մի տանկ խոցեցին»,- պատմեց վկան՝ նշելով, որ մյուս տանկերից այլեւս տեղեկություն չեն ունեցել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եղած միջոցներից որքա՞նն եք կրակել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ - Կեսը կրակել ենք 1-1,5 ժամ, արդեն մութ էր, իմաստ չուներ,- պատասխանեց վկան։ - Որ դադարեցրիք, հակառակորդը եկա՞վ ձեր ուղղությամբ։ - Չէ, այսինքն՝ ոչ թե չի եկել, այլ ինչքան տեսողություն ունեինք, նկատել ենք, որ չի եկել, բայց չէր բացառվում, որ գալու լիներ, մենք չունեինք տեսողական սարքեր։ - Հարգելի՛ վկա, եկե՞լ է թե ոչ։  - Չենք տեսել․․․ Ուղիղ հարձակում չի եղել։ - Իսկ ոչ ուղի՞ղ։ - Երբ հակառակորդը գալիս, անցնում, քեզնից աջ է գնում․․․ - Բայց թիկո՞ւնք է անցնում։ - Ես չեմ կարող ասել։ - Մինչեւ դուրս գալը ի՞նչ խոսակցություն է եղել վերադասության հետ։ - Գաբրիելյանը անընդհատ կապի միջոցներով խոսում էր, ուզում էր իմանալ՝ ինչ կա, ինչ է լինելու, ասաց՝ մնալ էլ հնարավոր չէ, ձախից մարտի ձայներ էին, դա բոլորն էլ լսել են, ինտենսիվ կրակ է եղել, ոնց հասկացել ենք, մենակ ենք մնացել․․․ - Պատասխան, պարզաբանում եղե՞լ է։ - Ես չեմ լսել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել։ - Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր մնալ։ - Շրջափակման վտանգ կար։ Նույնիսկ ջղայնացած, գոռգռալով խոսակցություն էր գնում, ոնց որ ասեին՝ ինչ ուզում եք, արեք, էս պահի դրությամբ օգնություն չկա, տպավորությունը այդպիսին էր։ - Այդ վտանգը ինչի՞ հիման վրա էր։ - Ձախից գործողություններ են գնացել, էս մի կողմից անցել են, ուշ ժամի, երբ արդեն լավ մութ էր, 2-3 կրակոց էլ է եղել մեր ուղղությամբ, դրա մասին էլ է զեկուցվել։ Խոսակցությունից հասկացա՝ մի խոսքով՝ ինչ կուզես, արա, բառացի չեմ կարող ասել։ - Եթե ձախում մարտեր էին, նշանակում է՝ մեր ԶՈՒ ստորաբաժանում կար այնտեղ, չէ՞։ Որպեսզի ձեզ շրջափակեին, պիտի նրանց ճեղքեին, ճի՞շտ է։ Նման բովանդակությամբ խոսակցություն եղե՞լ է։ - Չէ։ - Բա որտեղի՞ց եք ենթադրել, որ շրջանցելու է։ - Քանի որ ձայներ են լսվել ձախ կողմից, աջից էլ եկել, անցել են, դեմս էլ կուտակված են, հարեւանների հետ էլ կապ չկա․․․ Ըստ վկայի՝ զինվորները վատ բարոյահոգեբանական վիճակում էին Երեկոյան ուշ ժամի, երբ արդեն մութ էր, ըստ վկայի, անձրեւ է սկսվել, մառախուղ է եղել, իսկ իրենք գիշերատեսիլ սարքեր չունեին․ «Զինծառայողները ճնշված էին, ընկճված, հոգնած ու սոված․․․ Նենց պահ էր, որ անընդհատ՝ հեսա կբերենք, համբերեք, սպասեք, ու ուշանում էր, ու ընկճված, սոված վիճակ էր, մի սուտկա առավոտից հաց չէին կերել [զինվորները]։ Թիկունքը 4 կմ հեռավորության վրա՝ չէին կարողանում սնունդ, զինամթերք բերել»։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը - Վերջին անգամ սնունդ ե՞րբ է մատակարարվել։ - Հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 3-4-ին կարիք եղել է, չեն կարողացել բերել․ անձնակազմը դուրս էր գալիս՝ խոցում էին․․․ - Այսինքն՝ սնունդ բերելը վտանգավո՞ր էր,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Բայց անհնա՞ր էր։ - Հնարավորության դեպքում բերում էին։ Չէին կարող շատ բերել․ համ պահպանման խնդիր կար, համ տեխնիկայի․․․ Երկու հոգու համար՝ մի բուխանկա, կես երշիկ։ Ղազարյանը տեղյակ չէր, որ իրենցից աջ հայկական ստորաբաժանում է եղել Իրենցից աջ տեղակայված հայկական ստորաբաժանման մասին Հրաչյա Ղազարյանը տեղեկություններ չուներ, ասաց՝ չի էլ իմացել, որ աջ կողմից զորք է տեղակայված եղել, իսկ ձախը մինչեւ Արալեռ դատարկ է եղել։ Ասաց՝ իրենք միայն ներքին կապ են ունեցել, իսկ հրամանատարը ունեցել է ռադիոկապ նաեւ վերադասության հետ, բայց աջակողմյան զորքի հետ խոսակցություններ չի լսել, միայն՝ կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի հետ։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպան Խաչիկյանը հիշեցրեց ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար, վկա Համլետ Լեւոնյանի ցուցմունքը, ըստ որի՝ իրենք էլ են նույն վիճակում եղել, բայց չեն նահանջել եւ դիմակայել են։ Լեւոնյանը հենց այն ստորաբաժանման ղեկավարն է, որը, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ - Նա նաեւ մեղադրեց ձեր ստորաբաժանմանը, հատկապես Հովիկ Գաբրիելյանին, որ ձեր հետքաշվելու արդյունքում թշնամին թեւանցել է, եւ իր տղաներից զոհվել են։ Եվ ըստ նրա՝ միակ ճանապարհը, որ բաց է եղել, ձեր զորամիավորման տարածքն էր, որով  էլ հակառակորդը մտել է։ Ի՞նչ կասեք։ - Որ բարոյահոգեբանական վիճակը նույնը կլիներ, չեմ ժխտում, կարգավիճակն էլ՝ տեղանքի, ապահովումների առումով․․․ Ինչ վերաբերում է մեզնից ձախ փակ լինելուն, ես անձնակազմ չեմ նկատել, եթե ինքը ուրիշ տեղեկություն ունի, չեմ կարող դա հասկանալ, ես չեմ նկատել,- պատասխանեց վկան՝ հայտնելով, որ Հայկ անունով մեկի հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ից 20-հոգանոց անձնակազմ է եկել, առանց կապի միջոցների տեղակայվել, Գաբրիելյանն էլ ասել է՝ որ մի բան լինի, գոնե  նրանց ձայն տաք։ - Եթե տանկեր լինեին ձեզ մոտ, կարո՞ղ էիք դիմակայել։ - Միանշանակ, խնդիր կկատարեինք,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերը կարող են խոցել մինչեւ 4 կմ, իսկ իրենց մոտ եղած ՀՄՄ-ները՝ 500 մ։ Վկան մեղադրյալին դրական բնութագրեց Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ձախ թեւից մի քանի կրակոց է եղել իրենց ուղղությամբ, մարտի ձայներ են լսվել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ստիպված են եղել հետ քաշվել․ «Արդեն ահագին ուշ էր, ցուրտ, Գաբրիելյանը կապ տվեց, ասեց՝ սենց ա վիճակը, էլ տարբերակ չկա մնալու, ձախից էլ, աջից էլ ձայներ կան, մեծ է վտանգը․․․ Տպավորությունս այն էր, որ այս պահին չենք կարող քեզ օգնության հասնել, դու որոշի»։ Հետ են քաշվել 3-4 կմ, տեղակայվել, սակայն այնտեղ էլ չեն մնացել։ Վկայի խոսքով՝ չէին կարող դիմակայել, ուստի նահանջել են Հադրութ, գնացել Հադրութի զորամաս։ Հաջորդ օրն իրենց ուղարկել են այլ տեղանք։ - Կորպուսի հրամանատար ժիրայր Պողոսյանը իր ցուցմունքում նշել է, որ Հովիկ Գաբրիելյանը խաղաղ վիճակում շատ լավ սպա էր, բայց պատերազմի ժամանակ, մեղմ ասած, վատ հրամանատար էր։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։ - Ես բացասական ոչ մի բան չեմ տեսել, իր կարողությունները միշտ եղել են բարձր մակարդակի, իսկ պատերազմի ժամանակ ուղղակի զինվորի հետ խրամատում է եղել, մնացած կարծիքները թողնում եմ սա լսողներին։ - Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, նման հրաման կկայացնեի՞ք։ - Միգուցե կայացնեի,- պատասխանեց վկան։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ղազարյանը Միլենա Խաչիկյան

Loading...