Գառնիկ Չոլակյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը, Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը քաշի պոկում վարժությունում բարձրացրել է միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել է 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է: [Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա]
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի Սահմանադրությանը, նշելով՝ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ, «սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը»։ «Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է»։ Միրզոյանը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նշելով՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացման չիրագրոծվելը որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ․ «Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»։
Սամվել Վարդանյանը տուգանվել է 750 հազար դրամով՝ 1 տարի առաջ Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վեճի հետևանքով։ Նա ազատվել է պատժի կրումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։ Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա», - նշված է իրավապաշտպանի գրառման մեջ։
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մեր ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը: [Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա]
«Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար», - նշել է Մաջիդ Թախտե Ռավանչին Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում։
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը․ «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը: Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
Գիշերը կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։ ՔԿ-ից Factor TV-ին հայտնել են՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոսքն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք պահելու հանցակազմերի մասին է։ Հիվանդանոց տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ |factor.am|
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է: Այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
ԱՄՆ կրոնական ազատության 2025թ. զեկույցում, ի թիվս այլնի, անդրադարձ կա նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրների: Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը վատթար վիճակում է։ Այն նաև ընդգծում է ԼՂ-ում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել ԼՂ-ում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։ Իսկ 2024թ. հունիսին Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023թթ. ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ ԼՂ-ն հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ |monumentwatch.org|
Ադրբեջանցի հայտնի ակտիվիստը Բաքվի բանտից խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին |factor.am|
22:52 - 14 ապրիլի, 2025Ստորագրվել է Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր
22:15 - 14 ապրիլի, 2025Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
21:45 - 14 ապրիլի, 2025Արագածի տարածաշրջանում և Սևան քաղաքում տեղում է ձյուն․ ՆԳՆ ՓԾ
20:43 - 14 ապրիլի, 2025Ստամբուլի դատարանը մերժել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով բողոքը |tert.am|
20:25 - 14 ապրիլի, 2025«Մենք կարող ենք լինել լավ հարևաններ»․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաընկերությանը
19:52 - 14 ապրիլի, 2025Սամվել Վարդանյանը տուգանվել է 750 հազար դրամով՝ 1 տարի առաջ Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վեճի հետևանքով
19:11 - 14 ապրիլի, 2025Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
18:59 - 14 ապրիլի, 2025Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան |factor.am|
18:27 - 14 ապրիլի, 2025Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել |azatutyun.am|
18:19 - 14 ապրիլի, 2025Ադրբեջանցի հայտնի ակտիվիստը Բաքվի բանտից խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին |factor.am|
22:52 - 14 ապրիլի, 2025Ստորագրվել է Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր
22:15 - 14 ապրիլի, 2025Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
21:45 - 14 ապրիլի, 2025Արագածի տարածաշրջանում և Սևան քաղաքում տեղում է ձյուն․ ՆԳՆ ՓԾ
20:43 - 14 ապրիլի, 2025Ստամբուլի դատարանը մերժել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով բողոքը |tert.am|
20:25 - 14 ապրիլի, 2025«Մենք կարող ենք լինել լավ հարևաններ»․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաընկերությանը
19:52 - 14 ապրիլի, 2025Սամվել Վարդանյանը տուգանվել է 750 հազար դրամով՝ 1 տարի առաջ Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վեճի հետևանքով
19:11 - 14 ապրիլի, 2025Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
18:59 - 14 ապրիլի, 2025Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան |factor.am|
18:27 - 14 ապրիլի, 2025Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել |azatutyun.am|
18:19 - 14 ապրիլի, 2025