ՌԴ ՊՆ-ը հաստատել է երեկ ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։ «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է տեղեկագրում։ |factor.am|
Այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար։ [Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՀՀ կատարած այցի մասին] |armenpress.am|
Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի որոշակի հարկային արտոնությունների հետ։ «Շիրակի մարզը սահմանամերձ շրջան է, աղետի գոտի է։ Միջազգային պրակտիկան ասում է՝ մինչև աղետի գոտուն հարկային արտոնություն չտաս, նա չի կարող զարգանալ»։
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: |armenpress.am|
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: ՊՆ-ից այցի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում:
Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին։ Խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, սա նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին: [Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմի] |tert.am|
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ «Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում` Ստեփանակերտ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։ Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային»։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։ Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: |armenpress.am|
Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է: Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]
ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|
20:59 - 10 հոկտեմբերի, 2021Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 11-ին
20:17 - 10 հոկտեմբերի, 2021Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները |armenpress.am|
20:14 - 10 հոկտեմբերի, 2021Բաթումում բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի մեղադրանք է առաջադրվել |factor.am|
19:00 - 10 հոկտեմբերի, 2021Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ
18:41 - 10 հոկտեմբերի, 2021Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի
18:11 - 10 հոկտեմբերի, 2021Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան
18:05 - 10 հոկտեմբերի, 2021Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|
17:53 - 10 հոկտեմբերի, 2021Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին |armenpress.am|
17:44 - 10 հոկտեմբերի, 2021Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան
16:04 - 10 հոկտեմբերի, 2021ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|
20:59 - 10 հոկտեմբերի, 2021Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 11-ին
20:17 - 10 հոկտեմբերի, 2021Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները |armenpress.am|
20:14 - 10 հոկտեմբերի, 2021Բաթումում բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի մեղադրանք է առաջադրվել |factor.am|
19:00 - 10 հոկտեմբերի, 2021Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ
18:41 - 10 հոկտեմբերի, 2021Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի
18:11 - 10 հոկտեմբերի, 2021Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան
18:05 - 10 հոկտեմբերի, 2021Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|
17:53 - 10 հոկտեմբերի, 2021Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին |armenpress.am|
17:44 - 10 հոկտեմբերի, 2021Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան
16:04 - 10 հոկտեմբերի, 2021