Փաշինյանը Թունիսում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի Պրահայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը: Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Նախագահող երկրին հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում։ [Նիկոլ Փաշինյանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում]
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: [Երևանի քաղաքապետարան]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Փաշինյանը Թրյուդոյին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման ժամանակ ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ: [Վարչապետի աշխատակազմ]
Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։ Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից։ Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար։ [Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան] |1lurer.am|
Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է ՀՀ տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել ՀՀ այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին: Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։ [Փաշինյանի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ժամանակ]
Օրեր են անցել, սակայն ՀՀ գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով: Դիմում ենք Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ ՀՀ-ն կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում։ [ԱԺԲ հայտարարությունը՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւն անարձագանք թողնելու մասին]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ: [Արցախի նախագահի աշխատակազմ]
Այսօր առավոտյան Ռուսաստանի Սախալինի շրջանի Տիմովսկոյե գյուղի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է եղել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Շրջանի ղեկավար Վալերի Լիմարենկոն հաղորդել է, որ զոհերի թվում կան չորս երեխաներ։ Լիմարենկոն լրագրողներին ասել է նաև, որ մուտքում 33 մարդ է ապրել, նրանցից 23-ը ողջ են։ Երկու բնակչի դեռևս չի հաջողվել գտնել։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին՝ Կատար - Էկվադոր խաղն ավարտվեց 0։2 հաշվով՝ հօգուտ Էկվադորի հավաքականի
22:01 - 20 նոյեմբերի, 2022Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը փակ կլինի փողոցների որոշ հատվածների երթևեկությունը
21:29 - 20 նոյեմբերի, 2022Կատարի մայրաքաղաք Դոհայում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
20:26 - 20 նոյեմբերի, 2022Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
20:02 - 20 նոյեմբերի, 2022«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
18:29 - 20 նոյեմբերի, 2022Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
17:20 - 20 նոյեմբերի, 2022Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
14:20 - 20 նոյեմբերի, 2022Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը |armenpress.am|
14:17 - 20 նոյեմբերի, 2022Երևանի Ջրաշեն թաղամասում քարաթափման հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է
12:35 - 20 նոյեմբերի, 2022Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11:29 - 20 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին՝ Կատար - Էկվադոր խաղն ավարտվեց 0։2 հաշվով՝ հօգուտ Էկվադորի հավաքականի
22:01 - 20 նոյեմբերի, 2022Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը փակ կլինի փողոցների որոշ հատվածների երթևեկությունը
21:29 - 20 նոյեմբերի, 2022Կատարի մայրաքաղաք Դոհայում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
20:26 - 20 նոյեմբերի, 2022Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
20:02 - 20 նոյեմբերի, 2022«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
18:29 - 20 նոյեմբերի, 2022Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
17:20 - 20 նոյեմբերի, 2022Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
14:20 - 20 նոյեմբերի, 2022Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը |armenpress.am|
14:17 - 20 նոյեմբերի, 2022Երևանի Ջրաշեն թաղամասում քարաթափման հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է
12:35 - 20 նոյեմբերի, 2022Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11:29 - 20 նոյեմբերի, 2022