Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09.00-ից մինչև 16.00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը: [ՀՀ ոստիկանություն]
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
ՀԱՊԿ կանոնադրությունը, հստակորեն սահմանում է, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կազմակերպությունը անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում: Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում: |fip.am|
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։ «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել»,- հեգնել է Ալիևը՝ հավելելով, թե բոլոր իբր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են «իրենց ընկերների ջանքերի շնորհիվ»։ |azatutyun.am|
Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովին հայտարարել է․ «Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն։ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան: Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»։ |aravot.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում։ |ria.ru|
Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: [Գլխավոր դատախազություն]
Երեկ՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ խոսնակ]
Նիդերլանդների հավաքականը խաղավարտին հաղթանակ կորզեց Սենեգալից |tert.am|
22:30 - 21 նոյեմբերի, 2022Վաղը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը
21:58 - 21 նոյեմբերի, 2022Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու
20:22 - 21 նոյեմբերի, 2022Զինծառայողի սպանության, երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու գործով վարույթի նախաքննությունն ավարտվել է. մեկ զինծառայող կալանավորվել է
20:17 - 21 նոյեմբերի, 2022Կալանավայրում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը․ փաստաբան
20:11 - 21 նոյեմբերի, 2022Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության հետ կապված հարցեր
20:05 - 21 նոյեմբերի, 2022ՀՀ վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը
19:51 - 21 նոյեմբերի, 2022Դաշնային խորհրդի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է |fip.am|
19:16 - 21 նոյեմբերի, 2022Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգի համար կարողությունների հզորացման կարիք ունենք. Հակոբ Սիմիդյան
19:01 - 21 նոյեմբերի, 2022ԱԳ նախարարի տեղակալը Իրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
18:19 - 21 նոյեմբերի, 2022Նիդերլանդների հավաքականը խաղավարտին հաղթանակ կորզեց Սենեգալից |tert.am|

18:19 - 21 նոյեմբերի, 2022