44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին, ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Խոսքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի զինծառայողներին, որոնց 62 հոգանոց անձնակազմի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները այժմ քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։
Ինչպես ի ցույց դրեցին իրավախորհրդատուները, Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար: Ելնելով բանավոր ելույթներից` Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը։ [Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան] |armenpress.am|
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Խոսակցության ընթացքում շեշտվել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ [ՌԴ ԱԳՆ] |tert.am|
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ․ «Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»։ |armenpress.am|
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Անընդունելի ենք համարում Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված այնպիսի տեղեկության հանրայնացումը, որը կարող է չհիմնավորված կերպով ստվերել խաղաղապահների դերակատարությունն ու առաքելությունը, հանրության մոտ արհեստական բացասական վերաբերմունք ձևավորել նրանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործվել մեր հակառակորդների կողմից՝ ի վնաս Արցախի Հանրապետության շահերի։ [Արցախի դատախազություն]
Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ մենք իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ։ [Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու] |1lurer.am|
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:
ՌԴ ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։
Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է իրանական «նոր գործակալական ցանցի» բացահայտման մասին։ Հաղորդվում է, որ SalamNews և Interaz լրատվամիջոցներում ստուգիչ միջոցառումներ են անցկացվել, որոնց հետևանքով Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում ձերբակալվել է 7 հոգի: Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվել են հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո:|civilnet.am|
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը։ «Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը։ Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը պայմանավորված է լինելու դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքից: Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով», - հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը
23:13 - 31 հունվարի, 2023Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն |armenpress.am|
21:54 - 31 հունվարի, 2023Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ |tert.am|
21:23 - 31 հունվարի, 2023Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|
21:03 - 31 հունվարի, 2023Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է
21:02 - 31 հունվարի, 2023Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին |armenpress.am|
20:30 - 31 հունվարի, 2023Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները
19:51 - 31 հունվարի, 2023Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
19:37 - 31 հունվարի, 2023ՀՀ վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը
19:19 - 31 հունվարի, 2023Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին |1lurer.am|
18:46 - 31 հունվարի, 2023Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը
23:13 - 31 հունվարի, 2023Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն |armenpress.am|
21:54 - 31 հունվարի, 2023Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ |tert.am|
21:23 - 31 հունվարի, 2023Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|
21:03 - 31 հունվարի, 2023Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է
21:02 - 31 հունվարի, 2023Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին |armenpress.am|
20:30 - 31 հունվարի, 2023Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները
19:51 - 31 հունվարի, 2023Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
19:37 - 31 հունվարի, 2023ՀՀ վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը
19:19 - 31 հունվարի, 2023Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին |1lurer.am|
18:46 - 31 հունվարի, 2023