Ժամը 20:00-20:30-ի սահմաններում,ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
«Նոր զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և, հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։ [ՔԿ]
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան: [ՀՀ կառավարություն]
Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]
Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Քննարկվել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։ [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]
Խերոսոնի շրջանի Կախովսկայա ՀԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում։ Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը ասել է, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Միայն հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին։ [Երևանի մետրոպոլիտեն]
Ադրբեջանի ՄԻ հանձնակատար Ալիևան կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։ |tert.am|
Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
22:06 - 06 հունիսի, 2023Բայրամովը ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|
21:20 - 06 հունիսի, 2023Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ |armeniasputnik.am|
20:44 - 06 հունիսի, 2023Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊԲ
20:18 - 06 հունիսի, 2023Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
19:26 - 06 հունիսի, 2023Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազում է |armenpress.am|
19:17 - 06 հունիսի, 2023Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի հարկեր վճարելուց․ հինգ անձ կալանավորվել է. ՔԿ
18:58 - 06 հունիսի, 2023Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը |factor.am|
18:37 - 06 հունիսի, 2023Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, պետություն-ընկերություն համագործակցության հարցեր
18:20 - 06 հունիսի, 2023Թբիլիսին Կիևին ու Մոսկվային հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել |azatutyun.am|
18:09 - 06 հունիսի, 2023Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

18:09 - 06 հունիսի, 2023