2024 թվականի ընթացքում զոհվել (մահացել) է 40 զինծառայող։ 27 զինծառայող զոհվել է ծառայության հետ կապված հանգամանքներում (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1)։Ծառայության հետ չկապված հանգամանքներում զոհվել (մահացել) է 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2): [ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյան]
Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի: ... Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի՝ ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել: Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Լյոխ լավ ա լինելու: [Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից]
Տիեզերական ինժեներ Վաչիկ Խաչատրյանը և նրա եղբայրը՝ Մհերը, մաս են կազմում աստղագետների համաշխարհային ցանցի, որի անդամների դիտարկումներն օգնում են հետևելու էկզոմոլորակներին, գիսաստղերին և աստերոիդներին։ Science News-ը պատմել է Հայաստանի ու աշխարհի տարբեր վայրերի սիրողական կամ, այսպես կոչված, քաղաքացիական աստղագետների մասին, որոնք օգնում են գիտնականներին տիեզերքի մասին նոր բացահայտումներ կատարել։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։ Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխն գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր Ռիադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ |azatutyun.am|
Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «2023 թվականի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Կոստանյանը։
«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը, որտեղ Զելենսկին մասնավորապես ասում է․ «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում, և մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլ մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը։ Բոլորս պետք է համոզված լինենք, որ Ռուսաստանը ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց (https://infocom.am/hy/article/150168)։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանը մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ։ Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել է վճիռը, դեռ չունեն դատարանի որոշումը և դեռևս հայտնի չէ, թե բռնության կոչ որակված արտահայտությունը ինչպես է մեկնաբանել դատարանը։ Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը չի հիմնավորվել։
Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային: Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել է 20 զինծառայող, վիրավորվել՝ տասը։ |hetq.am|
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Նախարարները անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: Անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ [ՀՀ ԱԳՆ]
Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար։ Ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի», - կառավարության նիստում նշել է Ժաննա Անդրեասյանը:
«Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը». Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
22:57 - 07 մարտի, 2025Թրամփը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, սակայն Ուկրաինայի հետ աշխատելը ավելի դժվար է համարում |armenpress.am|
22:22 - 07 մարտի, 2025Ուկրաինայի ԱԳ նախարարըը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ |azatutyun.am|
21:52 - 07 մարտի, 2025Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
21:48 - 07 մարտի, 2025Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով |armenpress.am|
20:53 - 07 մարտի, 2025Հակոբ Արշակյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր
20:12 - 07 մարտի, 2025Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|
20:02 - 07 մարտի, 2025ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
19:47 - 07 մարտի, 2025Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
19:27 - 07 մարտի, 2025Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք. վարույթի նյութերը ուղարկվել են դատարան. Հակակոռուպցիոն կոմիտե
18:58 - 07 մարտի, 2025«Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը». Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
22:57 - 07 մարտի, 2025Թրամփը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, սակայն Ուկրաինայի հետ աշխատելը ավելի դժվար է համարում |armenpress.am|
22:22 - 07 մարտի, 2025Ուկրաինայի ԱԳ նախարարըը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ |azatutyun.am|
21:52 - 07 մարտի, 2025Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
21:48 - 07 մարտի, 2025Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով |armenpress.am|
20:53 - 07 մարտի, 2025Հակոբ Արշակյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր
20:12 - 07 մարտի, 2025Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|
20:02 - 07 մարտի, 2025ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
19:47 - 07 մարտի, 2025Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
19:27 - 07 մարտի, 2025Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք. վարույթի նյութերը ուղարկվել են դատարան. Հակակոռուպցիոն կոմիտե
18:58 - 07 մարտի, 2025