Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «2023 թվականի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Կոստանյանը։
«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը, որտեղ Զելենսկին մասնավորապես ասում է․ «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում, և մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլ մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը։ Բոլորս պետք է համոզված լինենք, որ Ռուսաստանը ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց (https://infocom.am/hy/article/150168)։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանը մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ։ Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել է վճիռը, դեռ չունեն դատարանի որոշումը և դեռևս հայտնի չէ, թե բռնության կոչ որակված արտահայտությունը ինչպես է մեկնաբանել դատարանը։ Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը չի հիմնավորվել։
Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային: Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել է 20 զինծառայող, վիրավորվել՝ տասը։ |hetq.am|
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Նախարարները անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: Անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ [ՀՀ ԱԳՆ]
Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար։ Ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի», - կառավարության նիստում նշել է Ժաննա Անդրեասյանը:
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը, նոր գրառմամբ ներկայացնելով ԱՄՆ ղեկավարության գործողությունները այլ երկրներում գտնվող ամերիկացի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Ի զարմանս ինձ, որքանով կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։ Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից Բելառուսից ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»։ |news.am|
Պետական տուրքը շարունակաբար տարեկան 2 անգամ կբարձրանա խաղային ոլորտի համար մինչ օպերատորի ներդրումը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովում: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երեկ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արվել են նախատեսված փոփոխությունները: «Կառավարության առաջարկն է, որ անմիջապես ապրիլի 1-ից երկու անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև ստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը, և կներդրվի օպերատորի ինստիտուտը»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «Համաս» խմբավորմանը: «Ազա՛տ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ և անմիջապես վերադարձրե՛ք ձեր կողմից սպանված մարդկանց դիերը, այլապես ձեզ համար սա վերջը կլինի... «Համաս»-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ չեք անում այնպես, ինչպես ես եմ ասում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նաև նշել է՝ Իսրայել է ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է «գործն ավարտին հասցնելու համար»։ Նշենք, որ մարտի 1-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 միլիարդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին։
Եթե Երևանում ծնված 2-6 տարեկան բոլոր 55 904 երեխաները ցանկանան հաճախել մանկապարտեզ, նրանց միայն 50%-ին կհաջողվի․ մյուսների համար տեղ չի լինի: Կարդացե՛ք մեր նոր տվյալահեն մուլտիմեդիա հոդվածը և օգտագործե՛ք «Մանկապարտեզների հաշվիչը»՝ հասկանալու, թե երբ է գալու ձեր երեխայի կամ գուցե թոռնիկի «Մնգոյի հերթը»:
ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և այրում անցակետեր
22:39 - 06 մարտի, 2025Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին
22:01 - 06 մարտի, 2025Տիգրան Ավինյանը որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին. Կոստանյան
21:20 - 06 մարտի, 2025Զելենսկին ներկայացրել է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը |azatutyun.am|
20:47 - 06 մարտի, 2025Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|
20:06 - 06 մարտի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
20:04 - 06 մարտի, 2025Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ
19:29 - 06 մարտի, 2025Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
19:14 - 06 մարտի, 2025Հրանտ Բագրատյանն արդարացվեց |hetq.am|
19:08 - 06 մարտի, 2025Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|
19:04 - 06 մարտի, 2025ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և այրում անցակետեր
22:39 - 06 մարտի, 2025Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին
22:01 - 06 մարտի, 2025Տիգրան Ավինյանը որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին. Կոստանյան
21:20 - 06 մարտի, 2025Զելենսկին ներկայացրել է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը |azatutyun.am|
20:47 - 06 մարտի, 2025Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|
20:06 - 06 մարտի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
20:04 - 06 մարտի, 2025Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ
19:29 - 06 մարտի, 2025Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
19:14 - 06 մարտի, 2025Հրանտ Բագրատյանն արդարացվեց |hetq.am|
19:08 - 06 մարտի, 2025Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|
19:04 - 06 մարտի, 2025