Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։ |armenpress.am|
ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին․ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Հիշեցնենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ |factor.am|
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում: |hetq.am|
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:Հարցին, թե ոնց է կարողացել բեռնատարը մտնել բոլոր կողմերից փակ հրապարակ, ոստիկանապետը պատասխանել է, որ վարորդը «քշել է ոստիկանների ուղղությամբ բորդյուրներով»: Նա նշել է, որ ոստիկանների շրջանում վիրավորներ չկան: |news.am|
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի( (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
Մայիսի 9ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։ [ՔԿ] )։
Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու։[Բագրատ Սրբազան]
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք համբերությամբ կսպասեն մինչև ժամը 20։00-ն` կամ հրաժարականին, կամ խորհրդակցություններին՝ հրաժարականի կերպը ապահովելու համար։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անելու, սակայն նման երևույթ՝ ինչպիսին «Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցությունն է», լավ չի պատկերացնում։ «Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի, մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», <Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում, իրենց սահմանադրական իրավունքն է», - ասել է Ալեքսանյանը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները |1lurer.am|
Այսօր 12:23Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ |armenpress.am|
Այսօր 12:19Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Այսօր 12:16Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան
Այսօր 12:07Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնախցիկը, որում հերոին է հայտնաբերվել
Այսօր 11:26Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
Այսօր 11:25ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին |azatutyun.am|
Այսօր 11:16ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|
Այսօր 11:13ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը |armenpress.am|
Այսօր 11:10Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. Դատախազություն
Այսօր 11:08ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները |1lurer.am|
Այսօր 12:23Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ |armenpress.am|
Այսօր 12:19Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Այսօր 12:16Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի․Վարդան Օսկանյան
Այսօր 12:07Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնախցիկը, որում հերոին է հայտնաբերվել
Այսօր 11:26Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
Այսօր 11:25ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին |azatutyun.am|
Այսօր 11:16ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|
Այսօր 11:13ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը |armenpress.am|
Այսօր 11:10Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. Դատախազություն
Այսօր 11:08