Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

x