Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ ղեկավարի լիազորությունների դադարեցման՝ կառավարող դաշինքի նախաձեռնությանը |news.am|

news.am: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստել էր դիմում Սահմանադրական դատարանին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին։ Սակայն ՀՀ Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում։ Միեւնույն ժամանակ, վերջնական որոշումն ընդունում է ինքը՝ Սահմանադրական դատարանը։

Նախաձեռնությանը հավանություն է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել։

x