Հայտնի վլոգերը Հայաստանում է

Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես Davidsbeenhere` ավելի քան 74 երկրի մասին պատմող իր յութուբյան տեսաշարքերով։ Դեյվիդը տեսախցիկի միջոցով տեսագրում է իր ողջ փորձառությունը ճամփորդության ընթացքում։ Հայ զբոսավարի ուղեկցությամբ այցելելով Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր` նա ճանաչում և իր հետևորդներին է փոխանցում իր տեսածն ու զգացածը` հայկական մշակույթից, արվեստից և արհեստից մինչև հայկական խոհանոց, կենցաղ, գինեգործություն։

Հայաստանի և Արցախի մասին պատմող ավելի քան 30 տեսաշարք հասանելի կդառնա իր յութուբի ալիքում։ Իսկ @davidsbeenhere.com կայքում կհրապարակվեն տպավորություններով հագեցած հոդվածներ և նկարներ։ Davidsbeenhere ինստագրամի էջում կարող եք հետևել իր «ճամփորդական օրագրին»։

x