Լիբանանում ցուցարարները 171 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել |tert.am|

tert.am։ Լիբանանում հակակառավարական ցույցերի շրջանակում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ցուցարարները, միմյանց ձեռք բռնելով, կենդանի շղթա են կազմել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Շղթան ձգվել է 171 կմ երկարությամբ՝ հյուսիսից հարավ:

Կիրակի հակակառավարական ցույցերի 11-րդ օրն էր, քաղաքացիները մեղադրում են քաղաքական գործիչներին կոռուպցիայի և տնտեսության քայքայման համար: Նման բազմամարդ բողոքի ակցիաներ Լիբանանում տեղի չէին ունեցել 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր:

Ավտոճանապարհների երթևեկությունն ամբողջովին փակվել է, բանկերը հայտարարել են, որ երկուշաբթի նույնպես չեն աշխատելու: Փակ են դպրոցներն ու բազմաթիվ կազմակերպություններ: Բանկերը չեն աշխատում արդեն մեկ շաբաթից ավելի:

Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:

Շարունակությունը՝ tert.am-ում

x