Ստուգումներ են իրականացրել Արմավիրի մարզի ԱԳԼՃԿ-ներում և մի շարք ընկերություններում

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետներն ըստ անհրաժեշտության ստուգումներ են իրականացրել Արմավիրի մարզի տարածքում շահագործվող թվով հինգ ԱԳԼՃԿ-ում և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղում:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ թվով 9 արձանագրություն:

Հայտնաբերվել է, որ ստուգված ԱԳԼՃԿ-ները չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն և նրանց կողմից չեն ներկայացվել շահագործման դրական եզրակացությունը։ ԱԳԼՃԿ-ներում առկա են եղել էլեկտրասարքավորումների շահագործման համար անսարք վարդակներ։

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղում իրականացված ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ գործարանում մոնտաժված չեն հակահրդեհային ջրամատակարարման ցանցը, վարչական շենքներն ու շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշման ինքնաշխատ համակարգերով, հնեցման մասնաշենքը սարքավորված չէ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով։ Գործարանում շահագործվող թվով 11 միավոր ԱՎՕ-ները չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն և չունեն շահագորման դրական եզրակացություն։

ԱԳԼՃԿ-ների սեփականատերերին և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մասնաճյուղի տնօրինությանը տրվել են հրդեհային անվտանգության նորմերի կատարման պահպանման վերաբերյալ կարգադրագրեր և բարելավման ցուցումներ՝ հայտնաբերված թերությունները ողջամիտ ժամկետներում շտկելու և վերացնելու ուղղությամբ:

x