ԱԱՀ-ի հետ վերադարձման առումով ՊԵԿ-ն աննախադեպ ցուցանիշով է ամփոփել հոկտեմբերը |armenpress.am|

armenpress.am: ԱԱՀ-ի հետ վերադարձման հետ կապված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը ՊԵԿ-ն ամփոփել է աննախադեպ ցուցանիշով: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ հոկտեմբերին տնտեսվարողներին վերադարձվել է 30.6 մլրդ դրամ, որից 20 մլրդը հին դեբետներն են:

«Վերջերս ԱԱՀ-ի հին դեբետների վերադարձման շատ կարևոր քայլ կատարեցինք, և մինչև տարվա վերջ մենք տնտեսավարողներին վերադարձնելու ենք շուրջ 50 մլրդ դրամ ԱԱՀ »,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա նկատեց, որ հարկերի վերադարձը պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշից հանվում է: Այսինքն, հավաքագրված հարկերից հանվում են այն հարկերը, որոնք վերադարձվել են տնտեսությանը: Այս պարագայում կանխատեսվում է, որ տարեվերջ փաստացի կատարողականը կլինի ոչ թե 1 տրիլիոն 463 մլրդ-ի շրջանակներում, այլ 1 տրիլիոն 440-ի շրջանակում:

x