Նաիրա Զոհրաբյանի ամեն երկրորդ բառում տեսնում եմ մարդու իրավունքների ոտնահարման փորձ․ Թագուհի Ղազարյան |news.am|

news.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ամեն երկրորդ բառը կամ հայտարարությունը տեսնում եմ մարդու իրավունների ոտնահարման փորձ։ 

«Տիկին Զոհրաբյանի հետ մոտեցումների տարբերություններ ունենք մարդու իրավունքների շուրջ ծավալվող իրադարձությունների մասով, տարբեր կերպ ենք ընկալում իրավիճակները եւ մեկնաբանում։ Տիկին Զոհրաբյանի ամեն երկրորդ բառը կամ հայտարարությունը տեսնում եմ մարդու իրավունքների ոտնահարման փորձ։ Տիկին Զոհրաբյանը խոսում է պիտակավորումներով, վիրավորում խոցելի խմբերին, որոնց իրավունքները պետք է պաշտպաներ»,-նշեց նա։

Պատգամավորը հերքեց լուրերը, թե ինքն ու խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել են Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից փոփոխելու հարցը․ «Նախ որովհետեւ Մարիա Կարապետյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ ես էլ տիկին Մակունցի հետ խմբակցության նիստին եմ հանդիպել, նման հարցով չեմ խոսել նրա հետ»։

x