Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ, այդ թվում

- «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար 1 մլրդ 900 մլն դրամ,

- «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի և սարքավորումների ձեռք բերում» միջոցառման համար 145 մլն 117 հազար դրամ,

- «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի և բնակարանների ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար 270 մլն դրամ,

- Նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով 43 մլն 300 հազար դրամ,

- «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության կազմակերպություններում իրականացվող հիմնանորոգնան աշխատանքների նախագծանախաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար 22 մլն 40 հազար դրամ:

x