Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցն ու իշխանության փոխանցումը Ադրբեջանում |civilnet.am|

civilnet.am: Այսօր մեկնարկում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Բաքու, որի շրջանակում նախատեսվում են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի նախատեսվում է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը։ Անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերը, ինչպես նաև այլ մարդասիրական գործողությունները, որոնք նպաստում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» գործընթացին։

Ռուսաստանի արտգործնախարարի՝ Բաքու այցից հետո՝ դեկտմեբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ավելին՝ civilnet.am-ում

x