ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

««Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած նախագծին, և օգնելու է կառավարությանը, որպեսզի գրանցի հաջորդ հաջողությունները»,- ասաց Նազարյանը:

x