Փոխեք ձեր տրադիցիան, անցել է ժամանակը, որ պետք է շնորհակալ լինենք, որ եկել եք մեզ հանդիպելու. Գասպարին՝ իշխանավորներին |news.am|

news.am: Ես ցավում եմ, որ պարտավոր եմ այստեղ գալ ու այսպես ձեզնից քաղաքացու իրավունքները պաշտպանեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: 

Վարդգես Գասպարին դիմեց հանդիպումը վարող Էրիկ Անթառանյանին՝ ասելով. «Այսօր քաղաքացու օրն է, ես արդեն կես ժամ ձայն եմ խնդրում, դուք ասում եք ժամանակ չկա, հետո ձայնը տալիս եք ձեր հյուրերին: Դուք հեռուստատեսություններով միշտ կարող եք իրենց հրավիրել, ինչու եք իմ ձայնը կտրում»:

Անթառանյանը ստիպված էր ձայն տալ Գասպարիին՝ նշելով. «երբ դուք կանգնած եք, ես չեմ կարող ձեզ ձայն չտարամադրել»:

Գասպարին, մասնավորապես, նշեց. «Ես անպայման ֆեյսբուքում կգրեմ, թե որքան են խոսել ձեր հյուրերը եւ ինչքան են խոսել քաղաքացիները ու դրանով կապացուցեմ, որ դուք ցավալիորեն մնացել եք հին ֆորմատի մեջ եւ պատիվ եք տալիս հյուրերին, որոնք եկել են քաղաքացուն հանդիպեն: Փոխեք ձեր տրադիցիան:

Անցել են այն ժամանակները, որ պետք է շնորհակալություն հայտնենք, որ եկել եք մեզ հանդիպելու: Բնավ շնորհակալ չենք, մենք պատիվ ենք արել ձեզ, որ դուք եկել եք մեզ հանդիպելու»:

x