ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում Հմեյմիմի ռուսական ռազմաբազայի գնդակոծության մասին |news.am|

news.am: Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գնդակոծել են Հմեյմիմի ռուսական ռազմաբազան: Ռուս զինվորականների տեղեկություններով՝ գնդակոծությունը կատարվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:

Նշվում է, որ բազայի վրա հարձակվելու փորձ է կատարվել, չնայած մայիսի 18-ին, ժամը 00-ին հայտարավել էր կրակի ամբողջական դադարեցման մասին: Սիրիայի զինված ուժերը պայմանավորվածությանը հետեւել են, իսկ ահա ահաբեկիչները շարունակել են սադրանքները եւ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գնդակոծությունները:

«Մայիսի 19-ին, ժամը մոտ 20.00-ին Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց ահաբեկիչները ռուսական ավիաբազայի տարածքի վրա են արձակել 6 ռեակտիվ արկ: Բոլոր ակերը ոչնչացվել են ռուսական ավիաբազայի ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:

Հետախուզության միջոցներն ավելի ուշ հայտնաբերել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքը, որից ահաբեկիչները կրակ են արձակել: Այն գտնվում էր Իդլիբ նահանգի Քաֆեր Նոբել բնակավայրի արեւմտյան ծայրամասում: Ռուսաստանի ՕՏՈՒ-ն նշված շրջանի վրա կետային հարված է հասցրել՝ ոչնչացնելով ռեակտիվ կայանքը:

Միաժամանակ հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններից «Հմեյմիմ»-ին են մոտեցել ահաբեկիչների 2 անօդաչու թռչող սարքեր: Ռուսական ՀՕՊ միջոցներն օպերատիվորեն հայտնաբերել են դրանք, իսկ ՀՕՊ հերթապահ ուժերը անօդաչուները ոչնչացրել են, ինչպես նշվում է՝ ավիաբազայի զգալի ճնշմամբ:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ «Հմեյմիմ» ավիաբազան չի տուժել՝ տուժածներ եւ ավերածություններ չկան: «Ավիաբազան շարունակում է գործել սովորականին ռեժիմով»,- եզրափակել են զինվորականները:

x