Խոշոր ներդրողնրը գնում են տաղանդավոր մարդկանց հետևից․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։  Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։
Նիկոլ Փաշինյանի ելույթը․

«Մեր խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագրծվել։ Այս մասին այսօր Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովին ասած Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ սրանք պարզապես բառեր չեն։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում պետք է ստեղծել միջավայր, որտեղ բոլորը կարողանան ի կատար ածել իրենց երազանքները։
«Իրականում ՀՀ տնտեսական զարգացումը պետք է լինի անհատական ջանքի վրա։

Կապ չունի, թե ինչ տիպի անհատական ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, մենք նախ ունենում ենք որպես գաղափար։ «Տաթևերը» ՀՀ ամենագեղատելի վայրերից է և այն մի խումբ մարդկանց գաղափարն էր, որը իրագործվեց։ Ի զկզբանե դժվար է ասել, թե ինչքան մարդ կար, որ հավատում էր դրան, ինչքան մարդ չէր հավատում։

Մենք հնարավորոինս շատ երազելու հնարավորություն պետք է տանք մարդկանց։ Մարզային այս ֆորումները հենց դրան են միտված, այդ նպատակին են ծառայում։ Տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա։ Շատ կարևոր են խոշոր ներդրողները, խոշոր կորպորացիաները, բայց իմ խորին համոզմամբ, այդ խոշոր ներդրողնրը գնում են տաղանդավոր մարդկանց հետևից և մեր խնդիրն է ցույց տալ որ ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ»,- եզրափակեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը»։

x