Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում ավելի քան 800 նոր բնակելի շինությունների կառուցումը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ սրանով խախտվում են պաղեստինցի ժողովրդի իրավունքները, մանավանդ, որ նման քայլն իրականացվել է իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում։

«Արդեն ժամանակն է «ոչ» ասել Իսրայելի այն որոշումներին, որոնց նպատակն է փոխել Երուսաղեմի կարգավիճակը: Իսրայելի նպատակն է վերացնել հակամարտության կարգավորման համար լուծում հանդիսացող «2 պետություն 2 ազգի համար» տեսլականը։

Այս օրերին Երուսաղեմում մահմեդականների դժգոհությունն էր առաջացրել նաև այն փաստը, որ իսրայելական ոստիկանությունը հրեաներին թույլատրել էր բարձրանալ Տաճառի լեռան վրա, որը սրբավայր է, թե հրեաների և թե մահմեդականների համար։

Հունիսի 2-ին Իսրայելում հրեաները նշում են Երուսաղեմի օրը։ Հենց 1967 հունիսի 2-ին Արևելյան Երուսաղեմը անցավ Իսրայելի վերահսկողության տակ։

x