Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ |24news.am|

24news.am։ Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին ասաց Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը: «Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց:

Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել »,- նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն ասաց, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն:

«Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել », - նշեց մարզպետը:

x