Հոնկոնգում ավելի քան 1 մլն մարդ բողոքի ցույցի է դուրս եկել իշխանությունների որոշման դեմ |tert.am|

tert.am։ Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում կիրակի ավելի քան 1 մլն մարդ բողոքի ցույցի է դուրս եկել արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման դեմ, գրում է South China Morning-ը:

Արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, ինչին դեմ են ցուցարարները, խորհրդարանը կքննարկի հունիսի 12-ին: 

The Guardian-ի փոխանցմամբ՝ հսկայական երթը խաղաղ է ընթացել մինչև կեսգիշեր, երբ կառավարական շենքի տարածքից ցուցարարներին հեռացնելու ոստիկանության փորձերն ավարտվել են նրանց և ցուցարարների միջև բախումներով:

Հոնկոնգի կառավարության ղեկավար Քերի Լամը նշել է, որ չնայած կիրակի տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ իշխանությունները հետ չեն կանգնի օրինագծի ընդունման որոշումից: Նա հայտարարել է, որ ցույցերի մասնակիցների մեծ թիվը վկայում է, որ քաղաքացիները որոշ «մտահոգություններ» ունեն օրինագծի հետ կապված, սակայն այն, որ Հոնկոնգի բնակիչներն ու լրագրողներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, դրանում կասկած չի կարող լինել:

Ըստ Լամի՝ հազարավոր քաղաքացիների, իրավաբանների և դատավորների շրջանում այս օրինագիծը դժգոհության ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս չեն հասկանում օրինագծի իրական էությունը:

x