ԱՄՆ Սենատի 2 կոմիտեների անդամները Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել Ս-400-ները ձեռք բերելու համար |news.am|

news.am: ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամներ Ջիմ Ռիշը եւ Բոբ Մենենդեսը, ինչպես նաեւ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեի անդամներ Ջեք Ռիդը եւ Ջին Ինհոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել՝ կապված ռուսական Ս-400 համալիրների ձեռքբերման հետ, նշված է միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի հայտարարության մեջ:

«Նախագահ Էրդողանը Ռուսաստանից Ս-400 ստանալով ընտրեց Պուտինի հետ ռիսկային գործընկերությունը՝ անվտանգության, տնտեսական բարգավաճման եւ ՆԱՏՕ-ի դաշինքում Թուքիայի ինտեգրացիայի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ:

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Կոնգրեսը այս երկպալատ հայտարարությամբ հասկացրել է, որ «նախագահ Էրդողանի կողմից Ս-400-ի ձեռքբերումը պետք է հետեւանքներ ունենա», քանի որ սա տագնապալի ազդանշան է «պուտինյան Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնեցվածության եւ F-35 ծրագրին սպառնալիքի» մասին:

Դրանից բացի, սենատորները պաշտպանության նախարարությանը կոչ են անում սկսել F-35 ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը:

x