Ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։ [ՆԳՆ ոստիկանություն]
Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 10-ը կալանավորվել է։ Դրանք նախաձեռնվել են ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ՝ առանց մանրամասներ հայտնելու։
Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակարգում ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով մայիսի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքին՝ նա նշեց, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»: |news.am|
Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։ [ԱԱԾ]
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ինձ հետ զրույցում ԵՄ հանձնակատարներից մեկը թվարկեց այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելուց հետո։ Տեսաք թե ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք», - եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում Կոբախիձեն՝ չբացահայտելով, սակայն, նրա ինքնությունը։ ԵՄ ներկայացուցիչները Կոբախիձեի այս հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում։ |azatutyun.am|
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: [ԱԽ գրասենյակ]
Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացել են։ «Ազատության» փոխանցմամբ՝ գյուղում պնդում են, որ սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմին անցնող չորս շինություններից մեկի վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են ազատել տարածքը՝ շինությունից իրերը դուրս հանել, թեև սկզբում այլ ժամկետ են տվել։ Կիրանցի բնակիչը չի պարզաբանել, սակայն, թե ի վերջո ով է նման բան հորդորել։ Կրքերը կտրուկ լարվել են նաև հարակից հողակտորներից մեկում։ Բնակիչներից մեկը որոշել էր այրել իր հողատարածքի մի մասը։ Դա նույնպես ադրբեջանական կողմին է անցնում։ Միջադեպ եղավ, հրմշտոց ծագեց։ Մեկ այլ քաղաքացի՝ քաղաքացիական հագուստով, հորդորում էր նման բան չանել։ Ի վերջո, ոստիկանները միջամտեցին, հրշեջներն էլ մարեցին հրդեհը։ Գյուղի բնակիչներն ասացին, որ հորդորող անձը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է, սակայն «Ազատություն»-ը որևէ պաշտոնական հաստատում չունի այդ մասին։ |azatutyun.am|
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը:
Հետաքրքիր է՝ որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը․ Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։ «Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է նա։ Այս համատեքստում Զախարովան մեջբերել է 2020-ի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերից ռուսական կողմը ակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքեր է գործադրել կրակի դադարեցմանը հասնելու համար։ Պատերազմի ժամանակ ՌԴ ձեռնարկած քայլերը վկայող հայտարարություններն ու հաղորդագրությունները, ըստ Զախարովայի՝ հրապարակված են Կրեմլի և արտգործնախարարության կայքերում։ |civilnet.am|
Նախագահի հրամանագրերով զինվորական կոչումներ են շնորհվել
22:32 - 24 մայիսի, 2024Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում հանդիպել է Ներքին Հանդ-ի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ
22:23 - 24 մայիսի, 2024Հայրենիքից դուրս պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
22:04 - 24 մայիսի, 2024Սոցցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է
21:12 - 24 մայիսի, 2024Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը |tert.am|
20:55 - 24 մայիսի, 2024Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է. ԱԳՆ |azatutyun.am|
20:27 - 24 մայիսի, 2024Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչը |armenpress.am|
20:23 - 24 մայիսի, 2024Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ ներխուժած անձը վնասազերծվել է և ձերբակալվել. ՔԿ
19:47 - 24 մայիսի, 2024Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ի հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով մարզի բնակիչ է ձերբակալվել. ՔԿ ձայնագրություն
19:33 - 24 մայիսի, 2024Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին
19:00 - 24 մայիսի, 2024Նախագահի հրամանագրերով զինվորական կոչումներ են շնորհվել
22:32 - 24 մայիսի, 2024Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում հանդիպել է Ներքին Հանդ-ի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ
22:23 - 24 մայիսի, 2024Հայրենիքից դուրս պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
22:04 - 24 մայիսի, 2024Սոցցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է
21:12 - 24 մայիսի, 2024Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը |tert.am|
20:55 - 24 մայիսի, 2024Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է. ԱԳՆ |azatutyun.am|
20:27 - 24 մայիսի, 2024Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչը |armenpress.am|
20:23 - 24 մայիսի, 2024Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ ներխուժած անձը վնասազերծվել է և ձերբակալվել. ՔԿ
19:47 - 24 մայիսի, 2024Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ի հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով մարզի բնակիչ է ձերբակալվել. ՔԿ ձայնագրություն
19:33 - 24 մայիսի, 2024Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին
19:00 - 24 մայիսի, 2024