Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: [ՀՀ կառավարություն]
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։ Մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։
Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել կիրանցիները կառավարությունում:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների: [ԵՄ գրասենյակ]
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 26-ի միջադեպի առնչությամբ։ «Ուրբաթ օրը Երևան-Սևան մայրուղուց մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են», - գրել է պատգամավորը։
NEWS.am-ը, հղում անելով Կիրանցի բնակիչներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երևանում։ Կիրանցի վարչական ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում չի հերքել, որ Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկ ստացել են։ Կամո Շահինյանի խոսքով, դեռ չեն որոշել կգան Երևան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, թե՝ ոչ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցել են, որ կիրանցիների հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունեն։
Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում»,- ասել է Սմադիյարովը: |civilnet.am|
ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակը։ |1lurer.am|
Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվել են։ [ՔԿ]
Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
Վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին քաջածանոթ են
Այսօր 23:17Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց
Այսօր 22:54Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Այսօր 22:49Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնություն մասին
Այսօր 22:13Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|
Այսօր 21:04Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են
Այսօր 20:46Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին
Այսօր 19:45Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները
Այսօր 19:17Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը |armenpress.am|
Այսօր 19:16Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման տեսլականը
Այսօր 18:50Վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին քաջածանոթ են
Այսօր 23:17Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց
Այսօր 22:54Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Այսօր 22:49Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնություն մասին
Այսօր 22:13Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|
Այսօր 21:04Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են
Այսօր 20:46Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին
Այսօր 19:45Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները
Այսօր 19:17Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը |armenpress.am|
Այսօր 19:16Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման տեսլականը
Այսօր 18:50