Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «հոգեւոր առաջնորդությունը ձախողել են»։ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարգախոսներին․ «էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում է խաղաղություն»։
Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք։ [Նիկոլ Փաշինյան]
Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։ ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովհետև միայն այդ սցենարն է դա հավանական դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին հարցին ի պատասխան]
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։«Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։ |arm.sputniknews.ru|
Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ մեկ պայթյուն: ՀՀ ՊՆ-ն հարակից հատվածի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [ՀՀ ՆԳՆ]
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: [ՀՀ ՊՆ]
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան։ Թելունցը պատմեց, որ հենց լսել են ԱԹՍ-ի ձայնը, ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ պատսպարվեն․ «Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը խփեց։ Անմիջապես գնացել եմ դեպքի վայր, հասել եմ, տեսել էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։Բայրամովն ի թիվս այլ հարցերի, մանրամասնորեն տեղեկացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և ներկայացրել այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ |azatutyun.am|
Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից: ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: [ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան]|168.am|
Կիևը հայտարարել է Զելենսկիի սպանությունը ծրագրող գործակալների ցանցի բացահայտման մասին |factor.am|
Այսօր 17:59Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին |azatutyun.am|
Այսօր 17:58Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա |azatutyun.am|
Այսօր 17:33ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Այսօր 17:28Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան
Այսօր 17:07Կիրանցում այս պահին տեղադրված սյուներն իրենց օգտին են համարում, սպասում, թե ինչ գծով բնակելի տարածք կմտնեն |azatutyun.am|
Այսօր 17:03Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից
Այսօր 16:28Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|
Այսօր 16:20Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան
Այսօր 16:17Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել |factor.am|
Այսօր 16:16Կիևը հայտարարել է Զելենսկիի սպանությունը ծրագրող գործակալների ցանցի բացահայտման մասին |factor.am|
Այսօր 17:59Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին |azatutyun.am|
Այսօր 17:58Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա |azatutyun.am|
Այսօր 17:33ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Այսօր 17:28Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան
Այսօր 17:07Կիրանցում այս պահին տեղադրված սյուներն իրենց օգտին են համարում, սպասում, թե ինչ գծով բնակելի տարածք կմտնեն |azatutyun.am|
Այսօր 17:03Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից
Այսօր 16:28Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|
Այսօր 16:20Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան
Այսօր 16:17Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել |factor.am|
Այսօր 16:16