ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Տեղեկացնենք, որ այսօր` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել: [ՀՀ ոստիկանություն]
ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն։ Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ են նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք։ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] |azatutyun.am|
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է Իրանը և Հայաստանը կապող ճանապարհի խնդրին։ Նա ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթությունը և հայտարարել, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարեւանների նկատմամբ: Ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդների ձերբալակլման հետ կապված նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին և պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար: |armenpress.am|
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 21:00-ի սահմաններում, տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]
Երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 489 առողջացած, 14 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է: [ԱՆ]
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում արձանագրվել է ԼՂ զինված կազմավորումների հենակետերի երեք գնդակոծում։ Հայկական կողմի հաղորդմամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծման հետևանքով վիրավորումներ են ստացել ԼՂ երկու զինծառայողներ։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է իրականացնում կողմերի մասնակցությամբ։ [ՌԴ ՊՆ] |azatutyun.am|
2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը։Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է։ [Արմեն Սարգսյանի ելույթը «Մտքերի գագաթնաժողով»-ում]
Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։ Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։ [ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյան]
Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 2018 թվականից մինչ օրս ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որոնցում որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ: «Այդ գործերը չեն վերաբերել նախկին և ներկա պաշտոնյաների որդիներին»,- հայտնել են ԱԱԾ-ից: |hetq.am|
Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։ Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ [Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան]
«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել
21:44 - 19 սեպտեմբերի, 2021Խամենեին իրանցի մարզիկներին հորդորել է շարունակել բոյկոտել իսրայելցիների դեմ խաղերը |azatutyun.am|
18:23 - 19 սեպտեմբերի, 2021ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|
18:19 - 19 սեպտեմբերի, 2021Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ
18:14 - 19 սեպտեմբերի, 2021Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են ներկայացման տոմսեր․ ԱՆ
18:09 - 19 սեպտեմբերի, 2021Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել |azatutyun.am|
16:29 - 19 սեպտեմբերի, 2021Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին |armenpress.am|
15:44 - 19 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 23-ից սպասվում են տեղումներ
15:03 - 19 սեպտեմբերի, 2021ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ
14:58 - 19 սեպտեմբերի, 2021Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
12:56 - 19 սեպտեմբերի, 2021«Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկվածները իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել
21:44 - 19 սեպտեմբերի, 2021Խամենեին իրանցի մարզիկներին հորդորել է շարունակել բոյկոտել իսրայելցիների դեմ խաղերը |azatutyun.am|
18:23 - 19 սեպտեմբերի, 2021ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|
18:19 - 19 սեպտեմբերի, 2021Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ
18:14 - 19 սեպտեմբերի, 2021Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են ներկայացման տոմսեր․ ԱՆ
18:09 - 19 սեպտեմբերի, 2021Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել |azatutyun.am|
16:29 - 19 սեպտեմբերի, 2021Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին |armenpress.am|
15:44 - 19 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 23-ից սպասվում են տեղումներ
15:03 - 19 սեպտեմբերի, 2021ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ
14:58 - 19 սեպտեմբերի, 2021Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
12:56 - 19 սեպտեմբերի, 2021