Այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, ԵՄ-ն և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին։ [ԱԳՆ]

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: [ՊՆ]

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: [ՊՆ]

Մայիսի 28-ին՝ ժամը 16։23-ին, ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։ Փրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։ [ԱԻՆ]

Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։ Նա նշեց՝ ով ուզում է պետություն ունենալ, չի կարող այս փաստաթղթին կողմ չլինել։

Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց: Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը նշում է՝ միշտ ձեռնպահ են մնացել ու փորձել են ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներին չմասնակցել, բայց սա այլ հարց է․ խոսքը Արցախի ճակատագրին, Արցախում ապրող հայ մարդկանց է վերաբերում։

Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։

Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանություններն ԱԳՆ են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ |azatutyun.am|

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանություններն ԱԳՆ են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ |azatutyun.am|

Կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի ստորագրած և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է ԼՂգոյությունը ու սա անշրջելի փաստ է: Կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: [ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

Այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: [ՊՆ]

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը: Կա 3 տուժած: Տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 2 տուժածները՝ «Էրեբունի» ԲԿ։ [ԱԻՆ]

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. նա բողոքում է մրցավարների որոշման դեմ |armenpress.am|

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. նա բողոքում է մրցավարների որոշման դեմ |armenpress.am|

22:58 - 29 մայիսի, 2022
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք

22:41 - 29 մայիսի, 2022
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր |hetq.am|

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր |hetq.am|

22:10 - 29 մայիսի, 2022
Արթուր Բազեյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

Արթուր Բազեյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

20:52 - 29 մայիսի, 2022
ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա կպայքարի պատմական չեմպիոնության համար |armenpress.am|

ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա կպայքարի պատմական չեմպիոնության համար |armenpress.am|

19:47 - 29 մայիսի, 2022
Կրեմլը հաստատել է․ վաղը Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

Կրեմլը հաստատել է․ վաղը Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

18:33 - 29 մայիսի, 2022
Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

18:16 - 29 մայիսի, 2022
ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում է

 |armenpress.am|

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում է |armenpress.am|

17:49 - 29 մայիսի, 2022
«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

17:45 - 29 մայիսի, 2022
ՀՀ նախագահը պաշտոնական այցով վաղը կմեկնի Վրաստան |azatutyun.am|

ՀՀ նախագահը պաշտոնական այցով վաղը կմեկնի Վրաստան |azatutyun.am|

16:55 - 29 մայիսի, 2022

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Մի քանի ամիս է՝ միայն լսում եմ այս տարածքի մասին կամ լուսանկարներով տեսնում այն։ Այս անգամ որոշում եմ գնալ ու սեփական աչքով տեսնել այն տարածքը, որտեղ Հայաստանի կառավարությունը խոստանում է բարձրագույն կրթության և հետազոտությունների համար լավագույն պայմաններ ապահովել։ Ակադեմիական քաղաքի կառուցումն իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների համատեքստում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել պետական բուհերը, դրանց միավորել գիտահետազոտական որոշ կազմակերպություններ։ Արդյունքում ստեղծվելու են 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ։ Դրանցից 4-ը՝ Արվեստների, Տեխնոլոգիական, Կրթական և Սպայական, նախատեսվում է ակադեմիական քաղաք տեղափոխել մինչև 2030 թվականը, իսկ 2-ը՝ Դասականը և Բժշկականը՝ ավելի ուշ։   Թե ինչպիսի կառույցներ են կլաստերները, և ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները դրանց ներսում, հայտնի չէ․ այս պահին բուհերի  և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որոնք համակարգում է 2023-ի ապրիլին ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։   Հանդիպման վայրը՝ «Հայֆիլմ» Աջից՝ Աստղիկ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Սիմոնյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանին հանդիպում եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որտեղից ապագա ակադեմիական քաղաքը մոտ 15 րոպե հեռավորության վրա է։ 20-րդ դարի սկզբին հիմնադրված կինոստուդիան այժմ լքված և ամայի տեսք ունի։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ սկզբում նախատեսվում էր հենց «Հայֆիլմի» տարածքում կառուցել Արվեստների կլաստերը։ Հետո պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարող մոտ 700 հեկտար տարածքը բավականին մեծ է, և այնտեղ հնարավոր է տեղավորել նաև այս կլաստերը։ Ի վերջո, որոշվեց «Հայֆիլմ»-ի տարածքում կառուցել կինոարտադրության կենտրոն, որը կլինի Արվեստների կլաստերի մի մասը։ Արվեստների կլաստերում, հիշեցնենք, նախատեսվում է ներառել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Հայֆիլմ»-ի շենքը Աստղիկ Դանիելյանն ասում է, որ այս պահին ակադեմիական քաղաքի հատակագիծը նախագծող գերմանական  gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը աշխարհի տարբեր երկրների ուսանողներից գաղափարներ է հավաքում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ստեղծվելիք կինոարտադրության կենտրոնը։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։   Հիմնական փոխադրամիջոցը լինելու է գնացքը «Հայֆիլմ»-ից միասին ճանապարհ ենք ընկնում դեպի ակադեմիական քաղաքի տարածք։ Հասնում ենք երկաթգծի մոտ, որը ծառայում է բեռնատար գնացքներով հանքարդյունաբերական բեռներ տեղափոխելու համար։ Երկաթգիծն անցնում է հենց ակադեմիական քաղաքի տարածքով՝ բաժանելով ապագա քաղաքը երկու մասի։ Մեզնից մի փոքր ներքև Սպանդարյան կայարանն է։  Մոտենում ենք ապագա քաղաքի տարածքին, մեր դիմաց երկաթգիծն է Գնացքը լինելու է մայրաքաղաք Երևանն ու ակադեմիական քաղաքը կապող հիմնական փոխադրամիջոցը։ Ապրիլի կեսերին կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով ուղևորվել էին ակադեմիական քաղաքի տարածք՝ այնտեղ հասնելով 27 րոպեում։ Քաղաքի կառուցումից հետո այստեղով մարդատար գնացք է անցնելու, իսկ Սպանդարյան կայարանից մի փոքր վերև նոր կայարան է կառուցվելու։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գնացքները կաշխատեն հերթափոխով․ ցերեկը՝ մարդատարները, գիշերը՝ բեռնատարները։  Թե մարտադար գնացքով Երևանից ինչքան ժամանակում հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, կախված կլինի մի քանի բանից։  «Եթե լավ գնացք լինի, ու երգաթգծերը վերանորոգվեն, 20-22 րոպե կլինի հեռավորությունը»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Քաղաքի հատակագծի վրա դեղին գույնով երևում է երկաթգիծը (նկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Նրա խոսքով երկաթգծով հնարավոր կլինի միաժամանակ մեծ քանակով ուղևորներ տեղափոխել։ Բայց այն միակ փոխադրամիջոցը չի լինի․ ակադեմիական քաղաք հասնելու համար կգործի նաև երթուղային տրանսպորտ։ Քաղաքն ընկած է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Երևանի հատման վայրում, և ճանապարհային ցանցը նախատեսվում է այնպես կառուցել, որ այնտեղ մուտք գործել հնարավոր լինի ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ ճանապարհային ցանցի ստեղծման համար միջազգային գործընկեր են ուզում ներգրավել։  Երկաթգծի ռելսերը Արմեն Սիմոնյանը տրանսպորտային այլ միջոցների՝ մետրոյի կամ տրամվայի մասին հստակ ոչինչ չի նշում, չնայած կառավարությունից եղել են հայտարարություններ, որ քաղաքում մետրո ու տրամվայ է գործելու։ «Չենք կարող լուծումը չապահովել՝ պայմանավորելով դա հնարավոր լուծումներով։ Երկաթգիծը մենք այսօր տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, ուստի շեշտը դնում ենք սրա վրա։ Ճանապարհային ցանցը տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, շեշտը դնում ենք դրա վրա»,- ասում է նա։   Քաղաքը շահագործման է հանձնվելու փուլ առ փուլ Մոտակա ճանապարհով անցնող բեռնատար մեքենաների աղմուկի տակ քայլում ենք երկաթգծի երկայնքով։ Հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը ցույց են տալիս երկաթգծից արևմուտք ընկած հատվածը, որտեղ ապագայում լինելու է Տեխնոլոգիական կլաստերը, դրանից ներքև՝ ստեղծվելիք արհեստական լճից այն կողմ և քաղաքի մյուս հատվածներից մեկուսացած՝ Սպայականը։  Երկաթգծից այնկողմ ընկած է լինելու Տեխնոլոգիական կլաստերը Նայում ենք երկաթգծից աջ, որտեղ էլ լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները։ Հետագայում քաղաքն ընդլայնվելու է՝ ներառելով Դասական և Բժշկական կլաստերները։ Ակադեմիական քաղաքում նաև ազգային ստադիոն, համերգասրահ, հանրակացարանային ֆոնդ է լինելու։ Նախատեսվում է, որ առաջին 4 կլաստերները  քաղաք են տեղափոխված լինելու 2030-ի դրությամբ։ Մինչ այդ պիտի պատրաստ լինեն երկաթուղին, ճանապարհային ցանցը, հանրակացարանները։ Այս հատվածում լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները «Եթե մենք կարողանանք 2028-2029 թթ․ գոնե հանրակացարանային մասն ապահովել, թեկուզ հանրակացարաններում բնակվողները շարունակեն Երևանում մնալ ինչ-որ փուլ․․․ Երբ որ քաղաքը պատրաստ լինի, մենք ուզում ենք, որ կյանք լինի արդեն քաղաքում»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է, օրինակ, Բժշկական կլաստերն ավելի ուշ տեղափոխվելու, Արմեն Սիմոնյանը նշում է․  «Բժշկական կրթության մեջ մեծ դեր ունի հիվանդանոցը։ Մեր գլխավոր հատակագծով նախատեսված է նաև, որ քաղաքն ունենալու է բազմաֆունկցիոնալ մեծ հիվանդանոց, բայց այսօր սարքել այդ հիվանդանոցը միայն համալսարանի համար անարդյունավետ է»։ Դիտարկմանը, թե ինչպես է այս փուլում ստադիոնի կամ համերգասրահի կառուցումն արդյունավետ, իսկ հիվանդանոցինը՝ ոչ, նա պատասխանում է․ «Պայմանական 10 տարի հետո այս տարածքի մոտ, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, նոր մեծ հիվանդանոց է պետք ունենալ։ Երբ որ այդ հիվանդանոցն ունենալու բնական կարիքը կլինի՝ պայմանավորված նաև բնակչության սպասարկման կարիքով, այդ ժամանակ նաև տրամաբանական կլինի ունենալ պայմանականորեն Բժշկական կլաստերն այս տարածքում»։ Իսկ Ազգային ստադիոն կառուցեու գաղափար, ըստ հիմնադրամի տնօրենի, այսպես թե այնպես կար, և ստադիոնը պիտի կառուցվեր։ Արմեն Սիմոնյանը Հարց է առաջանում նաև, թե ինչպես է փուլ առ փուլ տեղափոխությունը կազմակերպվելու, և արդյոք 4 կլաստերների տեղափոխությունից հետո շարունակվող շինարարությունը չի՞ խանգարելու քաղաքի բնակիչներին։ Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նախնական աշխատանքներ կան, որոնք ի սկզբանե ամբողջ տարածքի համար են արվելու, օրինակ՝ ճանապարհային ցանցը։ Մնացած աշխատանքներն իրականացվելու են փուլ առ փուլ, և շինարարությունն այնպես է նախատեսված, որ որևէ հատված պատրաստ լինելուց հետո այն շահագործման հանձնվի, հետո անցնեն մեկ այլ հատվածի։ Դասական ու Բժշկական կլաստերների տարածքն, ըստ նրա, բավականին հեռու է, որ շինարարությունը չխանգարի քաղաքի մնացած հատվածներում բնակվողներին։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ասում է՝ քաղաքի տարածքը կիսաանապատային է, և կանաչապատման մեծ ծավալի աշխատանք պիտի իրականացվի։ Այս պահին հիմնադրամը բանակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, որ ինստիտուտի գիտնականներն օգնեն կանաչապատմանը վերաբերող մասնագիտական հարցերով։   Հիմնադրամը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ Ակադեմիական քաղաքի կլաստերների ստեղծման շուրջ աշխատանքներն ընթանում են արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Արվեստների կլաստերի համար հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, իսկ Տեխնոլոգիական կլաստերի համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի։ Մյուս կլաստերների մասով բանակցությունները շարունակվում են։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նպատակ ունեն ներգրավելու առաջատար համալսարանների։ Լոնդոնի արվեստների համալսարանը մի քանի ուղղություններ ունի՝ նորաձևություն, դիզայն, կատարղական արվեստներ և այլն։ Սակայն այնտեղ բացակայում է երաժշական կատարողական ուղղությունը։ Մինչդեռ Հայաստանի ապագա Արվեստների կլաստերում նախատեսվում է ներառել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Մեր պատկերացրած Արվեստների կլաստերն իր մեջ ունենալու է, եթե պայմանական անվանենք, երաժշտական ուսումնական հաստատություն։ Մնացած մասով Լոնդոնի արվեստների համալսարանը համընկնում է։ Նրանք չունեն միայն երաժշտական ուսումնական հաստատության բաղադրիչը։ Ու դրա մասով նաև մտածում ենք այլ խորհրդատու ներգրավել։ Իսկ այն, որ մեր պատկերացրած Արվեստների համալսարանը ոչ միայն գեղարվեստի, թատերական, այլ նաև երաժշտական ուղղություն է ունենալու, նման մոդելներ շատ տեղերում կան»,- ասում է Արմեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «երաժշտական ուսումնական հաստատության» համար ինչ խորհրդատու են ներգրավելու։ Նա նշում է միայն, որ համագործակիցներ այս պահին փնտրում են Մեծ Բրիտանիայում։ Կենտրոնում՝ Աստղիկ Դանիելյանը, նրանից աջ՝ Արմեն Սիմոնյանը Աստղիկ Դանիելյանն էլ հավելում է․ «Ամենակարևոր բաներից մեկը, թե ինչու է Լոնդոնի արվեստների համալսարանը շատ լավ խորհրդատու, այն է, որ միավորման փորձ է ունեցել․ իրարից անկախ մի քանի համալսարան միավորվել են ու դարձել Լոնդոնի արվեստների համալսարան։ 20 տարի անցել է, ու մինչև հիմա դեռ որոշ խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ դա պրոցես է, որին նրանք ծանոթ են»։   Նախագծի ժամկետները Ապրիլին gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանելով հարցին, թե երբ առաջին ու վերջին կլաստերները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, նշել էր․ «Սա այն տեսլականն է, որ մենք կունենանք ապագայում։ Գուցե 30-50 տարվա տեսլական, բայց մենք պետք է սկսենք։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պետք է ունենանք արդեն համալսարաններ այնտեղ։ ․․․ Ինձ թվում է 5-7 տարի հետո արդեն կկարողանանք առաջին համալսարանները տեղափոխել»։ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում էլ ընկերության տնօրենն ու փոխտնօրենը նշել էին, որ սա դիտարկում են 15-20 տարի տևողությամբ նախագիծ։ Արմեն Սիմոնյանը 2030-ի դրությամբ 4 կլաստերների տեղափոխումն իրատեսական է համարում, սակայն, խուսափում է նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի ակադեմիական քաղաքը, և այնտեղ տեղափոխված կլինեն նաև Դասական և Բժշկական կլաստերները։  Մուգ կապույտով նշված է Տեխնոլոգիական կլաստերը, փիրուզագույնով՝ Արվեստների, դեղինով՝ Կրթական, շագանակագույնով՝ Սպայական, գազարագույնով՝ Դասական, կանաչով՝ Բժշկական (լուսանկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Հարցին, թե ինչու են նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նշում 15-20 տարի, նա պատասխանում է․ «Նայած՝ ինչ ենք պատկերացնում՝ ասելով վերջնական ստանալ։ Եթե մենք ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք այն միջավայրը, որտեղ գալու է նաև արտադրություն, գալու է նաև բիզնես, այն միջավայրը, որ նախատեսում ենք ստանալ, իհարկե, երարաժամկետ ծրագրի մասին է, այն պետք է նաև հաջողության պատմություն ունենա»։ Ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը հաստատված է․ վերջնական հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին։ Հենց դրանից հետո էլ կսկսվեն քաղաքի կառուցման աշխատանքները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համակարգում է կլաստերների կառուցվածքը որոշելու նպատակով ձևավորված 6 աշխատանքային խմբերի քննարկումները։ Քննարկումներին մասնակցում են բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները։  Արմեն Սիմոնյանն ասում է, որ իրենք և՛ լսում են քննարկումների ժամանակ հնչած տեսակետները, և՛ ուշադիր հետևում են մամուլի հրապարակումներին։ «Եթե նայենք՝ ինչ պատկերացում կար [ծրագիրը] մշակողների մոտ, պայմանական, 2023-ի սեպտեմբերին, հետո նոյեմբերին կամ հիմա, ապա կտեսնենք, որ այն որոշակի փոփոխություն, որոշակի էվոլյուցիա ունենում է, և այդ ամեն ինչը պայմանավորված է և՛ քննարկումներով, և՛ հանրային տիրույթում հնչեցրած կարծիքներով»։ Քաղաքի հատակագիծը «Քանի՞ տոկոս է այս նախագիծը ձախողելու հավանականությունը»։ Այս հարցս Արմեն Սիմոնյանը վերաձևակերպում է․ «Հնարավո՞ր է, թե՞ չէ»։  «Իհարկե, հնարավոր է,- պատասխանում է նա իր վերաձևակերպած հարցին։- Տարօրինակ կլիներ, եթե զբաղվեինք մի բանով, որն անհնար է»։ Աստղիկ Դանիելյանն էլ ասում է․ «Այսօր ավելի հնարավոր է, քան մի տարի առաջ։ Որովհետև մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրականացումը մոտենա։ Ամեն քայլը մեզ մոտեցնում է»։ «Եթե կամք, ֆինանս, ցանկություն լինի, հնարավոր է»,- հավելում է Արմեն Սիմոնյանը։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Loading...