Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: [ՀՀ ՊՆ]
Եկավ Խանումյանը, ասեց, որ ամսի 25-ին ռուսը հելնում ա էս պոստերից, գալու ա ազերին։ Ժողովուրդը, անշուշտ է, որ չի կարա ազերի հետ ապրի, ոնց կարաս վստահես դու ազերիին: Էնտեղ Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ, զրոյից սկսեցինք, էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք։ Գժվելու վիճակ ա, չես իմանում՝ ինչ անես, որին մեղադրես: [Աղավնոյի բնակիչ Թամար Դումբալյան]
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: [ՀՀ ՊՆ]
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը դեռևս պատրաստ չէ։ Օգոստոսի 1-ին ՀՀ-ում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի։ [Արցախի ՏԿԵ նախախար Հայկ Խանումյան] |artsakhpress.am|
Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ [Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան] |artsakhpress.am|
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։ [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել։Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են ՌԴ-ի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության։Նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին։ |armenpress.am|
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Պետքարտուղարը լարվածությունը նվազեցնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն սկսել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ «Միասին աշխատում ենք դեէսկալացիա և բաց շփումներ ապահովելու ուղղությամբ։ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային են երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր հարցերի շուրջ հստակ առաջընթացի հասնելը։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ»,- թվիթերյան էջում գրել է Միշելը։ |armenpress.am| |armenpress.am|
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ
21:04 - 07 օգոստոսի, 2022ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Երևանի տասնութ հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից
20:30 - 07 օգոստոսի, 2022Շախմատի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին. Օլիմպիադա |armenpress.am|
20:02 - 07 օգոստոսի, 2022Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարում |hetq.am|
19:09 - 07 օգոստոսի, 2022Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան
18:35 - 07 օգոստոսի, 2022Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք․ Աղավնոյի բնակիչ
17:42 - 07 օգոստոսի, 2022Մենք շատ ծրագրեր ունենք, երբ շարժում ապահովում ենք, ընթացք՝ ոչ, ի՞նչն է պատճառը, որովհետև մենք ձիու, լծափայտի և կառքի հարցը չենք լուծել․ Նիկոլ Փաշինյանը՝ Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին
16:16 - 07 օգոստոսի, 2022Անթալիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|
15:57 - 07 օգոստոսի, 2022Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15:12 - 07 օգոստոսի, 2022Երևանում՝ վերելակի հորանում, հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով կան տուժածներ, իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ․ ԱԻՆ
12:57 - 07 օգոստոսի, 2022Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ

12:57 - 07 օգոստոսի, 2022