Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը խախտման փաստով վարույթ է սկսել: [ՌԴ ՊՆ] |tert.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: [ՀՀ կառավարություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարւթյան անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում: [ՀՀ կառավարություն]
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի: |armenpress.am|
Ֆեյսբուքի իր էջում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գրել է․«Այսօր Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»:
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը: [ԱՀ տեղեկատվական շտաբ]
Հարցին, թե Գերմանիան կարո՞ղ է հուսադրել, որ Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը չի նպաստի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Գերմանիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Այո, ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկներ է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարել է նախարար Աննալենա Բերբոկը:
ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: |armenpress.am|
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ չնայած Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպման չեղարկմանը՝ հայկական կողմը փոխանցել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, իսկ մի քանի օր առաջ Ադրբեջանն է փոխանցել իր արձագանքներն ու առաջարկները։
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում նշեց՝ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը՝ ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և Թուրքիային և Սիրիային․ «Մենք ինքներս՝ որպես 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»։
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել |tert.am|
22:03 - 07 փետրվարի, 2023Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
21:09 - 07 փետրվարի, 2023Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ
20:43 - 07 փետրվարի, 2023Միրզոյանը Բունդեսթագի հանձնաժողովների անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությունը խաթարող մարտահրավերները
20:33 - 07 փետրվարի, 2023ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Թուրքիա և Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին
20:02 - 07 փետրվարի, 2023Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է ավելի քան 5200-ի |armenpress.am|
19:20 - 07 փետրվարի, 2023Ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
19:10 - 07 փետրվարի, 2023Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
18:06 - 07 փետրվարի, 2023Միջազգային հանրության քայլերը պետք է ծառայեն որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ. Արցախի ԱԳ նախարար |artsakhpress.am|
17:58 - 07 փետրվարի, 2023Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |armenpress.am|
17:54 - 07 փետրվարի, 2023Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել |tert.am|

17:54 - 07 փետրվարի, 2023