Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ամփոփեց այսօր տեղի ունեցած իրադարձությունները։ Կեսօրին Սրբազանը հանդիպել էր Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների, ապա քաղաքագետների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։

Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: [ՄԻՊ գրասենյակ]

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով: Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ): [ՀՀ ՊՆ]

 «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին․ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողության սահմանմամբ։ Նրանք երեք ամիս չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքաստն ու այլ հաղորդումներ։

 Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասել են՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Կիրանցում է ՏԿԵՆ Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։  Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։ |azatutyun.am|

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Դրա մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։ |news.am|

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Դրա մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։ |news.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին։  |tert.am|

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը: Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ [ՄԻՊ գրասենյակ]

Կիրանցի ճանապարհի հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիների։ Իրավիճակը լարվել էր, քանի որ հավաքվածները պնդում էին, թե Հանրային հեռուստաընկերության նկարահանող  խումբը փորձել է ոստիկանական մեքենայով մտնել Կիրանց։ Նրանք պահանջում էին մյուս լրագրողներին ևս թույլ տալ մտնել Կիրանց։ News.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման է ենթարկվել 14 անձ։

Բագրատ Սրբազանը  ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ Սրբազանը ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

21:42 - 21 մայիսի, 2024
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

21:20 - 21 մայիսի, 2024
Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը
 |armenpress.am|

Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը |armenpress.am|

21:14 - 21 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Վահագն Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

20:29 - 21 մայիսի, 2024
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

20:00 - 21 մայիսի, 2024
2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

19:36 - 21 մայիսի, 2024
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

19:33 - 21 մայիսի, 2024
Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

19:21 - 21 մայիսի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը Լիտվայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը Լիտվայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

19:19 - 21 մայիսի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին

18:28 - 21 մայիսի, 2024

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, մինչև բերանը տանելը ուսումնասիրելն ու ինֆորմացիայի հեղինակին իմանալու անհրաժեշտությունը, մեդիայի նկատմամբ անձնավորված վերաբերմունքը, քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորող մեդիան ու սկանդալների հետևից չընկնողները, նյութի հեղինակի ու կայքի «Մեր մասին» բաժնի կարևորությունը, ազդակները մեդիայի վրա ու ֆինանսական հոսքերը, մեդիայի համար թափանցիկությունը՝ պաշտպանություն, հրամցվող ինֆորմացիան ու լուրն ուտելիքի պես ընտրողաբար սպառելու կարիքը, քվեաթերթիկների արկղից հեռու արվող ընտրակեղծիքներն ու տեղեկատվական հիգիենան, բզբզիկ ու գզգզիկ․am-ները, հեշտ ինֆորմացիան, լրատվամիջոցների իրական սեփականատերերն ու գաղտնի մնալու ցանկության վտանգները։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Ինֆորմացիային ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ու «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր, մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը։
Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանը խոսում է հետևյալ թեմաներից` - հետազոտությունները Խորհրդային իրականությունում և հետխորհրդային երկրներում ճգնաժամը, - հետազոտական համակարգերի փոփոխությունները հետխորհրդային երկրներում, - հետազոտական համագործակցությունների խնդիրները բուհերի ներսում և դրանցից դուրս, - բուհերում հետազոտությունների անհատականացված լինելն ու համակարգային մոտեցման բացակայությունը, - ակադեմիական զարգացած ինքնակառավարման համակարգ ունենալու կարևորությունը - փոփոխությունների կառավարումը և կառուցվածքի ու բովանդակության սիներգիան, - հետազոտական ներուժի քարտեզագրման և միավորումներից առաջ տեղական համագործակցությունների խթանման անհրաժեշտությունը, - որոշումների կայացումից առաջ միայն կողմերի հետ քննարկումների բավարար չլինելը։
Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և իր հետազոտությունների մասին։ Հանդիպում ենք մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ին «Էպոս» ակումբում․ սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ - փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները, - հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո, - հանրային տարածքի քաղաքական ներուժը։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/91142355...
Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

ՀՀ տարածքի մասին Փաշինյանի հայտարարությունները, քարտեզով զինված մահը, Հայաստանի 29 743 քառ կմ-ն ու դրա կլորացումները, սահմանազատումն ու Ադրբեջանի՝ խաղաղության գնալու ցանկության բացակայությունը, միակողմանի զիջումներն ու դրա արդյունքում մի քանի շաբաթվա խաղաղությունը, 31 գյուղերն ու դրանց զավթված տարածքները, զուտ կիլոմետրն ու կենսական նշանակության տարածքները, անկլավները, էքսկլավներն ու Խորհրդային միության՝ հավերժ կոնֆլիկտ պահելու գործելաոճը, քարտեզային մանիպուլյացիաներն ու քարտեզների միջոցով տեղորոշումները, «բոբո» քարտեզներն ու ինչպես չվախենալ դրանցից, 44-օրյա պատերազմն ու «բարի» քարտեզները, քարտեզի տված առավելությունները ընթերցողի համար ու պետական ապարատում դրա օգտագործումը, արբանյակի միջոցով պոմպակայանը միայնակ օգտագործող գյուղապետի բացահայտումը, Հայաստանի 2 արբանյակներն ու դրա ծախսը։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, EVN Report-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանն ու Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ Ստեփան Խաչատրյանը։
Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը ստուգելու, փաստակված ներկայացնելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցների՝ իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունքն ու դատական գործընթացները՝ դրանք բացահայտնելու համար, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը, բաց և փակ աղբյուրները, նախաինտերնետային դարն ու ինչն է կերակրում լրագրողին, նախկին մարդկային շփումն ու ներկա ավելի օֆիսային լրագրությունը, լրագրողական խանդը, հեղինակային իրավունքն ու նույն տառասխալն անող այլ լրատվամիջոցի աղբյուրը, հռոմեացի զինվորի առնանդամն ու տեղեկությունը ստուգելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցի հեղինակությունն ու սխալվելու իրավունքը, արագ «փչացող» ինֆորմացիան ու խորհուրդներ ընթերցողին։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն ու Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։
Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ազգային կենտրոնը լեհական պետական գործակալություն է, որը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը խոսում է՝ - Գիտության ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրերից, - Լեհաստանում գիտությունը ֆինանսավորող պետական տարբեր գործակալություններից ու դրանց համատեղ ծրագրերից, - համալսարաններում հետազոտական ծրագրերի ֆինանսավորումից, - համալսարաններում դասախոսների կրթական և հետազոտական գործառույթները բալասնավորելու կարևորությունից։ The National Science Centre is a Polish state agency that funds basic science. The director of the Centre, Prof. Krzysztof Jóźwiak talks about the grants of the National Science Centre, Poland’s state R&D funding agencies and their joint programs, the funding of research programs in universities, the importance of finding a balance between the teaching and research activities of professors in universities․
Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։ Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։  Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։ Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։   Վիրուսին հաղթելու համար պետք է ճիշտ թիրախ ընտրել  Որպեսզի հասկանանք, թե Denovo Sciences-ն ինչպես է եկել այս բացահայտմանը, նախ պիտի պատկերացում կազմենք այն մասին, թե ինչպես են գործում հակավիրուսային դեղամիջոցները։ Երբ մենք վարակվում ենք որևէ վիրուսով, մեր օրգանիզմում վիրուսը սկսում է կիսվել ու բազմանալ, նրա կրկնօրինակները վարակում են այլ բջիջների՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ կամ բարդություններ։ Օրգանիզմում վիրուսների բազմացմանը նպաստում են դրանց մաս կազմող հատուկ մակրոմոլեկուլները՝ սպիտակուցները։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ի դեպքում այդ սպիտակուցն է Mpro-ն (main protease, հայերեն՝ հիմնական պրոտեազ)։ Որևէ վիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց գտնելու ճանապարհին գիտնականները նախ այդ վիրուսում թիրախ են ընտրում, որի գործունեության արգելակումը կխանգարի վիրուսին բազմանալ ու տարածվել։ SARS-CoV-2-ի դեպքում այդ թիրախներից մեկը հենց Mpro-ն է, քանի որ եթե այս սպիտակուցն արգելակվի, այն չի կարողանա օգնել վիրուսին բազմանալ։ Որպեսզի քիմիական որևէ միացություն կարողանա ազդել վիրուսի թիրախային սպիտակուցի վրա, պիտի կապվի այդ սպիտակուցին ու փոխազդի նրա հետ։ Սպիտակուցներն ունեն փոսանման հատուկ հատված, որը կոչվում է կապող գրպանիկ (binding pocket): Քիմիական միացությունները սպիտակուցին հասնելիս տեղավորվում նրա կապող գրպանիկում, փոխազդում սպիտակուցի հետ և ազդում նրա ակտիվության վրա։ Սպիտակուցին կապվող քիմիական միացությունները կոչվում են լիգանտ։   Դեղամիջոցների պոտենցիալ թեկնածուների ընտրությունը Պոտենցիալ արդյունավետություն ունեցող քիմիական միացություններ գտնելու նպատակով գիտնականներն օգտագործում են համակարգչային ծրագրեր․ նրանք համակարգչային ծրագրում մուտքագրում են վիրուսի թիրախային սպիտակուցի կառուցվածքը, այնուհետև այնտեղ վերբեռնում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք պոտենցիալ ունեն կապվելու այդ թիրախի հետ։ Համակարգչային ծրագիրն այդ տվյալների հիման հաշվարկում ու կանխատեսում է, թե որ միացությունների դեպքում է  թիրախային սպիտակուցին կապվելու հավանականությունն ավելի մեծ։ Այս գործընթացը կոչվում է վիրտուալ սկրինինգ։ Վիրտուալ սկրինինգի արդյունքում կրճատվում է այն միացությունների քանակը, որոնք գիտնականները պետք է լաբորատորիայում սինթեզեն ու վիրուսների դեմ կիրառեն՝ հասկանալու դրանց արդյունավետությունն իրական կյանքում։ Այստեղ, սակայն, մի կարևոր նրբություն կա․ միևնույն սպիտակուցը կարող է ունենալ տարբեր բյուրեղային կառուցվածքներ, ավելի պարզ ասած՝ նրա բաղկացուցիչ մասերը տարածության մեջ կարող են տարբեր կերպ դասավորված լինել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով (ջերմաստիճան, լիգանտի հետ փոխազդեցություն և այլն)։   Mpro սպիտակուցի 342 կառուցվածքներից մի քանիսի դեպքում ծրագիրը սխալվում է Իր հերթական աշխատանքի ընթացքում, որի նպատակն է գտնել բոլոր կորոնավիրուսների դեմ ընդհանուր դեղամիջոցի թեկնածու քիմիական միացություններ, Denօvo Sciences ընկերության թիմը պարզել է, որ կորոնավիրուսի թիրախային Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն, որոնց պատճառով վիրտուալ սկրինինգի ծրագրերը չեն կարողանում ճիշտ հաշվարկել, թե քիմիական որ միացությունները կարող են կապվել այս սպիտակուցին և ազդել դրա վրա։ Հասկանանք՝ որն է պատճառը։ Սպիտակուցների տվյալների բանկում կան Mpro սպիտակուցի 1374 կառուցվածքների մասին տվյալներ: Այս ցանկից Denօvo Sciences-ի թիմն առանձնացրել է սպիտակուցի 342 ամբողջական բյուրեղային կառուցվածքներ (ամբողջական են համարվում այն կառուցվածքները, որոնք արդեն կապված են լիգանտի հետ և կարող են լիգանտի հետ փոխազդեցության արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված լինել): Հաջորդիվ նրանք վիրտուալ սկրինինգի երեք ծրագիր են ընտրել, որոնցով հաշվարկել են տարբեր լիգանտների՝ այս կառուցվածքներին կապվելու հավանականությունը։ Սպիտակուցների տվյալների բանկից թիմը վերցրել է 297 լիգանտ, որոնք իրական կյանքում արդեն իսկ կարողացել են կապվել Mpro-ի այդ կառուցվածքներին։ Հետևաբար՝ վիրտուալ սկրինինգի ծրագրերը պետք է կանխատեսեին, որ այս լիգանտները սպիտակուցին կապվելու մեծ հավանականություն ունեն։  Ընկերության թիմը վեցրել է ևս 8910 քիմիական միացություններ, որոնց մասին տվյալները փաստում են՝ դրանք Mpro սպիտակուցին կապվելու հավանականություն չունեն, այսինքն՝ կեղծ թեկնածուներ են։ Այս միացությունների դեպքում ծրագրերը պիտի բացասական արդյունք ցույց տային։  Սակայն վիրտուալ սկրինինգի արդյունքում պարզ է դարձել, որ որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են անում, այսինքն՝ իրական կյանքում արդեն իսկ հայտնի է, որ այս կամ այն լիգանտը կարող է կապվել Mpro սպիտակուցի որևէ կառուցվածքի, սակայն ծրագիրը կանխատեսում է, որ այն չի կարող կապվել այդ կառուցվածքին։    Սպիտակուցային որոշ կառուցվածքներ փոփոխված  են Հասկանալու համար, թե ինչու են Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալվում, Denovo Sciences-ի թիմը վիզուալացրել է այդ կառուցվածքների այն հատվածները, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին։ Այս հատվածների ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակուցային այն կառուցվածքները, որոնց դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են արել, երկու տարբերություն ունեն։ Որոշ կառուցվածքների դեպքում այդ տարբերությունը հետևյալն է․ դրանց այն հատվածներում, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին, սպիտակուցների բաղկացուցիչ որոշ մասերի դասավորվածության փոփոխության պատճառով մի ենթահատված բացակայում է։ Բացակայող ենթահատվածի պատճառով լիգանտի և սպիտակուցի կապվող հատվածի միջև հեռավորությունն այս կառուցվածքներում մեծանում է։ Կառուցվածքային հենց այս փոփոխության պատճառով է, որ վիրտուալ սկրինինգի ծրագրերը սխալ կանխատեսում են իրականացրել։ Մի քանի սպիտակուցային կառուցվածքներում էլ, ընդհակառակը, տարբերությունն այն է, որ սպիտակուցի բաղկացուցիչ մասերի դասավորվածության արդյունքում, կապող գրպանիկից բացի, առաջացել է ավելորդ ենթագրպանիկ, լիգանտները եկել ու տեղավորվել են այդտեղ։ Հետևաբար՝ ծրագիրը չի կարողացել ճիշտ կանխատեսում անել, քանի որ այն հաշվարկում է լիգանտի՝ հենց հիմնական կապող գրպանիկում տեղավորվելու հավանականությունը։ Սա նշանակում է, որ եթե վիրտուալ սկրինինգի փուլում որպես թիրախային սպիտակուց ընտրվեին այս տարբերություն ունեցող կառուցվածքները, համակարգչային ծրագրերը սխալ կանխատեսումներ էին անելու, ինչն ազդելու էր թեկնածու դեղամիջոցների հայտնաբերման գործընթացի արդյունավետության վրա։ Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրտուալ սկրինինգի միջոցով թիրախային սպիտակուցին կապվող և դրա վրա ազդող քիմիական միացություններ փնտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե սպիտակուցային ինչ կառուցվածքներ են ընտրվում, քանի որ լիգանտի հետ կապվելու արդյունքում սպիտակուցում տեղի ունեցած կառուցվածքային որոշ փոփոխություններն, ինչպես տեսանք, կարող են հանգեցնել սխալ կանխատեսումների։  Այս բացահայտումը կարևոր է վիրուսների դեմ թեկնածու դեղամիջոցներ փնտրելու գործընթացում, քանի որ կառուցվածքների սխալ ընտրությունը կարող է ազդել վիրտուալ սկրինինգի ծրագրերի տված արդյունքների ճշգրտության վրա։   Գլխավոր լուսանկարում՝ Mpro սպիտակուցն ու նրա կապող գրպանիկը (նկարը՝ Denօvo Sciences-ի) Աննա Սահակյան

Loading...