Եթե Երևանում ծնված 2-6 տարեկան բոլոր 55 904 երեխաները ցանկանան հաճախել մանկապարտեզ, նրանց միայն 50%-ին կհաջողվի․ մյուսների համար տեղ չի լինի: Կարդացե՛ք մեր նոր տվյալահեն մուլտիմեդիա հոդվածը և օգտագործե՛ք «Մանկապարտեզների հաշվիչը»՝ հասկանալու, թե երբ է գալու ձեր երեխայի կամ գուցե թոռնիկի «Մնգոյի հերթը»:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմից տեղեկացրել են, որ «Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից»։ Պատասխանում նաև նշվում է, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ամբողջ աշխատակազմն է աշխատանքից ազատման դիմում գրել, չի համապատասխանում իրականությանը։ |civilnet.am|
Գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը։ «Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը»,-հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել։ Հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի -Կարս երկաթգծի մասով»,- ասաց Միրզոյանը: |azatutyun.am|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է․ «Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր»։ |tert.am|
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են գրասենյակից:
Բացվել է Իգդիր-Նախիջևան գազատարը։ «Այսօր Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ նախագծեր են իրականացնում։ Թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ այսօր կարևոր օր է»,- ասել է Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահը։ |azatutyun.am|
Էլի ուզում եմ ասել՝ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանին պատասխանելով Բաքվում տեղի ունեցող դատավարությունների, գերիների մասին հարցին։ «Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով», - նշեց Փաշինյանը։
Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը։ Նա նշել է, որ ներկայում իշխանությունների հետ կապերը պահպանվում են։ «Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- հավելել է Լաշանը։ Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ |factor.am|
Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին նամակ չի ուղարկել. ԱՄՆ նախագահը մեջբերել է ոչ թե առանձին նամակ, այլ Զելենսկու՝ սոցցանցերում հրապարակված խոսքերը՝ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այս մասին ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Ուղերձը, որի մասին խոսում էր Թրամփը, Զելենսկու գրառումն էր X-ում, որտեղ նա գրել էր, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին՝ Ուկրաինային օգնելու համար և ընդգծել, որ Ուկրաինան չի ցանկանում անվերջ պատերազմ։ «Ես և իմ թիմը հավատարիմ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Զելենսկին։ |civilnet.am|
Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով ուղևորներից երկուսը մահացել են
22:34 - 05 մարտի, 2025Ամուլսարի ծրագրի գործարկումը լավ է թե տնտեսական, թե սոցիալական առումով և բնապահպանական առումով վերահսկելի է. Փաշինյան |armenpress.am|
22:19 - 05 մարտի, 2025Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները
21:39 - 05 մարտի, 2025Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
21:28 - 05 մարտի, 2025ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան |armenpress.am|
21:19 - 05 մարտի, 2025Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից |civilnet.am|
21:09 - 05 մարտի, 2025Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ
21:02 - 05 մարտի, 2025Գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ. Մանե Թանդիլյան
21:01 - 05 մարտի, 2025Նախագահի հրամանագրով՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ
20:54 - 05 մարտի, 2025Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան |azatutyun.am|
20:35 - 05 մարտի, 2025Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով ուղևորներից երկուսը մահացել են
22:34 - 05 մարտի, 2025Ամուլսարի ծրագրի գործարկումը լավ է թե տնտեսական, թե սոցիալական առումով և բնապահպանական առումով վերահսկելի է. Փաշինյան |armenpress.am|
22:19 - 05 մարտի, 2025Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները
21:39 - 05 մարտի, 2025Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
21:28 - 05 մարտի, 2025ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան |armenpress.am|
21:19 - 05 մարտի, 2025Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից |civilnet.am|
21:09 - 05 մարտի, 2025Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ
21:02 - 05 մարտի, 2025Գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ. Մանե Թանդիլյան
21:01 - 05 մարտի, 2025Նախագահի հրամանագրով՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ
20:54 - 05 մարտի, 2025Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան |azatutyun.am|
20:35 - 05 մարտի, 2025