Սեւանի շրջակա տարածքների տերերը փակել են Սեւան-Գավառ ճանապարհը |news.am|

news.am։ Սեւանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սեւան-Գավառ ավտոճանապարհը:

Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սեւանի ջուրը մաքուր չէ, որի հետեւանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու եւ իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է:

Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը եւ այսօր ժամը 11-ին հանդիպել Սեւան քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ժամապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:

x