Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ. Վալերիյ Օսիպյանը Իջևանում դիմել է ոստիկաններին |a1plus.am|

a1plus.am:     Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Իջևան քաղաքում վաղ առավոտյան, դիմելով ոստիկաններին, հիշեցրեց, որ երեկ մի խումբ քաղաքացիներ փորձել են խախտել հասարակական կարգը և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին:

«Թեպետ վերականգնված է հասարակական կարգը, դուք այստեղ եք, որ կանխարգելեք հետագա զարգացումները: Իմ շնորհակալությունը ձեզ: Դուք կրկին ապացուցեցիք, որ մոտ 1 տարի պաշտպանում եք պետական սահմանը հակառակորդից, հենց այստեղից՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնած են մեր գործընկերները՝ առաջնագծում, նաև հարկ եղած դեպքում պատրաստակամ եք Հայաստանի ողջ տարածքում ապահովել հասարակական կարգը: Անթույլատրելի ենք համարում բոլոր անօրինական գործողությունները՝ ուղղված հասարակական կարգի դեմ: Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ: Յուրաքանչյուրը իր արարքի համար պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը:

x