«Աշտարակ–Թալին» ճանապարհի կառուցման համար 933 միլիոն դրամ հատկացվեց |hetq.am|

hetq.am: «Տրանշ 2» (Աշտարակ–Թալին) ծրագրի ծախսերի ապահովումն իրականացնելու նպատակով կառավարությունն այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 933 միլիոն դրամ հատկացրեց։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականի կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցները բավարար չեն հետագա վճարային պարտավորությունները կատարելու համար։

Ըստ նախարարության, այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ։

Նախարարության հաղորդմամբ՝ այսօր հատկացված գումարը նախատեսվել էր դեռևս 2019 թվականի համար ներկայացված բյուջետային հայտով, սակայն հաստատման փուլում նվազեցվել է։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել խնայողությունների հաշվին 2019 թվականի բյուջետային տարվա համար հաստատված ֆինանսական միջոցներում վերաբաշխումներ կատարել, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացնել 933 միլիոն դրամ։

x