Պետք է մեխանիզմներ գտնել, որպեսզի այդ 1.6 մլն եվրոն վճարեն Ռոբերտ Քոչարյանն ու այն ժամանակվա մյուս պատասխանատու պաշտոնյաները. Ստյոպա Սաֆարյան |factor.am|

factor.am: հարցազրույց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, ՄԻԵԴ–ն ընդդեմ Հայաստանի աննախադեպ որոշում է կայացրել՝ ՀՀ Կառավարությանը պարտավորեցնելով քաղաքացի Յուրի Վարդանյանի վճարել 1.600 մլն եվրո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Բուզանդի 13 հասցեի բնակչի տունն ու հողատարածքը գերակա շահ ճանաչելու և նրան չնչին փոխահատուցում տրամադրելուն է վերաբերում։ Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ–ի այս վճիռը։

– Վճիռն աննախադեպ չէ այն առումով, որ Հայաստանի դեմ, ցավոք, բավական հաճախ են վճիռներ կայացվել և խախտումներ արձանագրվել, ընդ որում՝ խոտանելով ամբողջ դատական համակարգը՝ առաջին ատյանից մինչև վերջին ատյան։ Ձեր նշած այդ վիճռն աննախադեպ էր փոխհատուցման չափի առումով՝ 1.600 մլն եվրո, որը Կառավարությունը պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուներիս հաշվին պետք է վճարի այն դատական աղետի համար, չեմ խուսափում այդ բառն օգտագործել, դատական այն աղետների պատճառով, որոնք եղել են 2000-ականներին՝ այն ժամանակվա անհագ, ոչնչից չկշտացող Հայաստանը խոպան դարձրած իշխանության կողմից։ Դա կազմակերպված հանցավորություն էր, հիմա էլ երբ հիշում ես, փշաքաղվում ես՝ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանով, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով և ամբողջ դատարաններով գործում էր մի պատ, երբ ՀՀ քաղաքացին ունակ չէր իրեն և իր ընտանիքը պաշտպանել: Հարյուրավոր ընտանիքներ են դուրս եկել այդ անիծված Հյուսիսային պողոտայից՝ փոխհատուցումներից դժգոհ, այնտեղ հսկայական գումարներ լվացվեցին և այլն, անունն էլ դրվեց տնտեսական աճ, որն ապահովել է Ռոբերտ Քոչարյանը։ Դա իրականում այդ կազմակերպված հանցավոր գործունեության երկրորդ չպատժված մասն է։ Այժմ ունենք այդ վճիռը, որն ինձ նյարդայնացնում է։

– Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։

– Երբ «Ժառանգություն» խմբակցության կազմում ԱԺ պատգամավոր էի, նայելով ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացված վճիռները և այն նախադեպը, որ ստեղծվեց ՀՀ-ում նոտարների համար, որոնք իրենց անձնական գույքով են պատասխանատու կնքած գործարքների օրինականության համար, շրջանառության մեջ դրեցի օրինագիծ, որով այն դատավորները, որոնց որոշումների պատճառով Հայաստանի դեմ վճիռներ կկայացվեն, իրենց անձնական գույքով փոխհատուցեն:

Շարունակությունը՝ այստեղ

x