Տավուշի եւ Լոռու մարզերում ունենք աֆրիկյան ժանտախտի ստացիոնար օջախներ. ՍԱՊԾ նախկին պետ |news.am|

news.am: Մեր քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն այն վտանգների մասին, որոնք սպառնում են սննդամթերքից, կենդանիների հետ շփումից. Եի երբ դեպքերը թաքցնում են, ոչ մի բացատրություն չի տրվում, դա բերում է հիվանդությունների էլ ավելի տարածմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«ՍԱՏՄ պետն ասում է՝ մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը, որ վատ միս է գնում: Սա ընդունելի մոտեցում չէ: Դա նույնն է, որ մի տեղ հանցագործություն տեղի ունենա, ոստիկաններն ասեն՝ այդտեղով մի անցեք, որ ձեզ չվնասեն: Սա նշանակում է ոչ պատասխանատու կառավարում:

Ո՞վ պետք է պատասխան տա, որ չստուգված միս են վաճառում: ՍԱՏՄ պետն ասում է՝ ես հեքիաթ եմ համարում միսը մարգանցովկայով լվանալու մասին լուրերը: Իրականում մարգանցովկան մսի եւ գույնն է տեղը բերում, եւ հոտն է հանում: Դա շատ տարածված մեթոդ է: Իսկ միգուցե տանեք միսը ստուգե՞ք»,-ասաց նա:

Անդրադառնալով բրուցելոզի դեպքերին, Գրիգորյանն ասաց. «Ցավալի է, որ ՍԱՏՄ պետը հայտարարում է, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակ հարուցի: Սա գիտելիքների պակաս է: Սա նաեւ փորձ է հասարակության զգոնությունը թուլացնել, որ աղմուկ չբարձրանա:

Իրականում բրուցելոզի համաճարակին մարդկանց շրջանում նախորդում է բրուցելոզի անասաճարակը կենդանիների շրջանում: Հիմա բոլոր մարզերում սպորատիկ հիվանդության բռնկումները կան, բայց այդ բոլորը կոծկվում է:

x