ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը: 

«2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար:

Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված իր հանձնառությանը»,- ասացին դեսպանատնից:

 

 

x