ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը |news.am|

news.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մոտ ապագայում մենք արձագանքներ կլսենք ՄԻԵԴ-ից: Մեր ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը եւ անօրինական կալանքին: Մենք հավելյալ ապացույցներ ներկայացրել ենք եւ շուտով ՄԻԵԴ որոշում կլինի»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանը նաեւ բժշկական փորձաքննություն է անցել Նաիրի ԲԿ-ում, արդյունքների մասին դեռ տեղյակ չէ, իսկ Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա էարձանագրվել:

Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

x