Երևանի և Հրազդանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 09։00-ից ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան-Արաբկիր-Գրիբոյեդով-Ազատության փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10։00-ից ժամը 15։00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագության մեջ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

 

x