Թրամփն ու Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին G7 հրավիրելու վերաբերյալ

aysor.am Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Ռուսաստանին G7-ի կազմ հրավիրելու վերաբերյալ, հայտնել է CNN-ի լրագրող Քեյլի Աթվուդը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Ռուսաստանին հաջորդ տարի պետք է հրավիրել G7-ի գագաթնաժողովին:

Աթվուդը նշում է, որ գաղափարը պատկանում է Մակրոնին:

Սպասվում է, որ Թրամփն այդ հարցը կբարձրացնի G7 գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա այս հանգստյան օրերին՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում:

x